«Золото». Սուպեր Ժորիկը նոր տեսահոլովակ ունի

Ռուսաստանաբնակ հայազգի դերասան Միխայիլ Գալուստյանն, ով հանդես է գալիս նաև Սուպեր Ժորիկ կեղծանվամբ,  երկրպագուների դատին է հանձնել նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Золото» երգի հիման վրա։ Տեսահոլովակում նկարահանվել է նաև հայտնի կատակերգու Ալեքսանդր Գուդկովը, ով կատարել է Ժան-Պոլ Գուդկովի կերպարը։
Ինչպես հարցազրույցների ընթացքում նշել է դերասանը՝ ոչ մի մոդել չի տուժել ցուցադրության ժամանակ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազամատ Մուսագալիևին, ով «Золото» երգի բառերի ու երաժշտության հեղինակն է։ Իսկ տեսահոլովակի գաղափարը իմն ու Գարիկ Մարտիրոսյանինն է։ Մենք որոշեցինք, որ Սաշա Գուդկովից ավելի լավ ոչ ոք չի կարողանա հանդես գալ կուտյուրյեի դերում, և նա, իսկապես, հիանալի կատարեց այն»,-ասել է Միշա Գալուստյանը։
Ի դեպ, նրա նախորդ տեսահոլովակը, որը նկարահանված էր «Хочу тибя любицца» երգի հիման վրա, 2 օրում ավելի քան մեկ միլիոն դիտում էր ունեցել յութուբյան ալիքում, սակայն այս մեկը բավական զիջում է նախորդ տեսահոլովակին:

Facebook
Twitter
Telegram
Print
Email