Ա.Այվազյանի և Հ.Մաթևոսյանի աստղերի բացումը՝ կինոյի ճեմուղում

Շառլ Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ջանքերով վերածվեց հայ կինոյի մեծերի աստղային ճեմուղու, տեղադրվեցին արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի և արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ Աղասի Այվազյանի աստղերը։

Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի Շառլ Ազնավուրի հրապարակում ընդհանուր առմամբ 5 պատվավոր աստղ կբացի։ Փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն ընդգծում է՝ այս տարի տոնելու ենք Գրիգոր Մելիք-Ավագյանի 100, Աղասի Այվազյանի 95, Առնոլդ Աղաբաբովի 90, Հրանտ Մաթևոսյանի 85 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակները: Եվ հոբելյանների առթիվ կբացվեն այդ արվեստագետների աստղերը։

Facebook
Twitter
Telegram
Print
Email