Աղոթում եմ Հայաստանի սահմանին գտնվողների համար. Քիմ Քարդաշյան

Ամենրիկյան ռեալիթի շոու-աստղ, ազգությամբ հայ Քիմ Քարդաշյանը դատապարտել է կորոնավիրուսային համավարակի պայմաններում Ադրբեջանի պարբերաբար իրականացվող ագրեսիան Հայաստանի հետ սահմանին:
«Չնայած շարունակվող համաշխարհային համավարակին՝ Ադրբեջանը խախտել է գլոբալ հրադադար հաստատելու ՄԱԿ-ի կոչը՝ հարձակումներ գործելով Հայաստանի վրա։ Թիրախավորվել են Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքները, իսկ հիմա էլ Ադրբեջանը սպառնում է հարվածել Հայաստանի ատոմակայանին»,- ինստագրամի սթորիզ բաժնում գրել է Քարդաշյանը, հիշեցնելով, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվելու է Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը և ռազմական աջակցությունն արգելելու օրինագիծը՝ իր հետևորդներին կոչ անելով, որպեսզի նրանք սենատորների ուշադրությունը հրավիրեն ստեղծված իրավիճակի վրա և աջակցեն Հայաստանին։

«Միջազգային հանրությունը պետք է միջամտի քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ կանխելու անհարկի էսկալացիան ու մարդկային կորուստները: Ես հայերի հետ եմ ու աղոթում եմ սահմանին գտնվողների համար: Ես կոչ եմ անում համավարակի այս՝ առանց այդ էլ դժվարին շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»,- եզրափակել է այդքան սպասված գրաառումը հայազգի աստղը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email