Բոլոր ժամանակների ամենավարկանշային 8 ֆիլմերը

Երբևէ մտածել եք՝ ի՞նչ է թաքնված «լավ ֆիլմ» արտահայտության տակ: Դրանք այն ֆիլմերն են, որոնք հանդիսատեսին կլանում են իրենց սյուժեով և ստիպում վերապրել այն, ինչ հերոսները և երկար ժամանակ թողնում իրենց ազդեցությունը:
Այս անգամ ընտրված են հենց այդպիսի ֆիլմեր, որոնք գուցե այդքան էլ հայտնի չեն Հայաստանում, չնայած 2016-2019 թթ-ի արտադրության են: Բացի այդ, չեք կարծում, որ երեկոյան առավել հետաքրքիր կլինի դիտել ինչ-որ անծանոթ, նոր ֆիլմ և էմոցիաների մի ուրիշ «համ» փորձել:
Առանձնացրել ենք ամենավարկանշային ութը, ընտրեք ինքներդ…

Ներկված թչուն / The Painted Bird
Ժանր՝ Դրամա, պատերազմական, պատմական
Վարկանիշ՝ 7.30 (IMDb)
Երկիր՝ Չեխիա, Սլովակիա, Ուկրաինա
Դերերում՝ Ստելլան Սքարցգորդ, Հարվի Քեյթլ, Բարրի Պեպպեր, Ջուլիան Սենդս
Սյուժե՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ. փոքրիկ եվրեյ տղան և իր ընտանիքը պետք է հաղթահարեն իրենց նկատմամբ ցեղասպանությունը և դժվարությամբ փրկվեն այդ ոտնձգություններից:
Գտնել ֆիլմը Google-ում

Կաթնային ճանապարհին / On the Milky Road
Ժանր՝ Ֆենթզի, դրամա, մելոդրամա, կոմեդիա, պատերազմական
Վարկանիշ՝ 6.40 (IMDb)
Երկիր՝ Սերբիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ
Դերերում. Էմիր Կուստուրիցա, Մոնիկա Բելուչչի, Սլոբոդա Միչալովիչ, Միկի Մանոյլովիչ
Սյուժե՝ Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, երբ պատերազմի թոհուբոհի մեջ անժամանակ բռնկվում է սերը: Գլխավոր դերերում սուպեր դուետ է՝ Բելուչչի և Կուստուրիցա: Ֆերմերը հանդիպում է մի կնոջ, սիրահարվում նրան խենթության աստիճան և նրանք միասին պայքարում են աշխարհի դեմ, որպեսզի լինեն միասին:
Դիտել ֆիլմը՝ КиноПоиск HD-ում

Անհավանական աշխարհ Էնցոյի աչքերով / The Art of Racing in the Rain
Ժանր՝ Դրամա, մելոդրամա, կոմեդիա, սպորտ
Վարկանիշ՝ 7.50 (IMDb)
Երկիր՝ ԱՄՆ
Դերերում՝ Քեվին Կոստներ, Մայլո Վենտիմիլյա, ԱՄանդա Սայֆրեդ, Քեթի Բեյքեր
Սյուժե՝ Երիտասարդ Դենն ըկերանում է շան հետ , չիամանալով, որ այդ ընկերությունը հավերժ է: Էնցո շան համար կյանքը մրցավազք է և էական չէ՝ մեքենայի ղեկին ես, թե չորս թաթի վրա, կարևորը քեզ սպասվում է հիասքանչ վայրեր, վտանգավոր թռիչքներ, անգամ, պանդեմիա….
Դիտել ֆիլմը КиноПоиск HD-ում

Տուր ինձ ազատություն / Give Me Liberty
Ժանր՝ Կոմեդիա
Վարկանիշ՝ 6.60 (IMDb)
Երկիր՝ ԱՄՆ
Դերերում՝ Լորեն Սպենսեր, Քրիս Գալուստ, Մակսիմ Ստոյանով, Դարյա Եկամասովա, Զոյա Մախլինա
Սյուժե՝ ԱՄՆ-ում ապրող ռուս էմիգրանտների ոչ այդքան հարթ կյանքի պատմությունը, որոնք ծնվել են օտար երկրում և աշխատում են այդտեղ:
Դիտել ֆիլմը КиноПоиск HD-ում

Լավագույն թշնամիները / The Best of Enemies
Ժանր՝ Դրամա, կենսագրական, պատմություն
Վարկանիշ՝ 7.10 (IMDb)
Երկիր՝ ԱՄՆ
Դերերում՝ Թարաջի Պ. Հենսոն, Սեմ ոքուելլ, Բաբի Սիզեյ, Էնն Հեչ
Սյուժե՝ Վաղեմի թշնամիները միավորվում են մեկ գաղափարի շուրջ՝ պայքարելու ռասսայական խտրականության և անարդարության դեմ:
Դիտել ֆիլմը՝ КиноПоиск HD-ում 

Ամեն ինչ Եվայի մասաին/ National Theatre Live: All About Eve
Ժանր՝ Դրամա
Վարկանիշ՝ 8.50 (IMDb)
Երկիր՝ ՄԵծ Բրիտանիա
Դերերում՝ Լիլի Ջեյմս, Ջիլլիան Անդերսոն, Ջուլիան Օվենդեն,Մոնիկա Դոլան
Սյուժե՝ Հատվում են երիտասարդ ամբիցիոզ աստղ Եվայի և թատրոնի տարեց դերասանուհի Մարգոյի ճանապարհները: Կզիջի արդյոք իր տեղը թատրոնի դիցուհին Եվային…
Գտնել ֆիլմը՝ Google-ում

Թաքնված կյանք / A Hidden Life
Ժանր՝ Դրամա, պատերազմական, կենսագրական, պատմական
Վարկանիշ՝ 7.40 (IMDb)
Երկիր՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա
Դերերում՝ Ավգուստ Դիլ, Վալերի Փահներ, Մարիա Զիմոն, Կարին Նոյհաուզեր
Սյուժե՝ Ազատության և ճշմարտության համար պատերազմի մասին, երբ դավաճանության համար դատավճիռը գլխատումն է:
Դիտել ֆիլմը՝ КиноПоиск HD-ում

Ճշմարտություն և արդարություն / Tõde ja õigus
Ժանր՝ Դրամա
Վարկանիշ՝ 8.60 (IMDb)
Երկիր՝ Էստոնիա
Դերերում՝ Փրիիթ Լուգ, Էսթեր Կունտու, Փրիիթ Վոյգեմաստ, Մայքեն Շմիդթ
Սյուժե՝ Ձենարկատերն, ով գնում է փոքրիկ հողակտոր իր բիզնեսը սկսելու համար, արդյունքի չհասնելով, փորձում է պատասխան գտնել աստծուց:
Գտնել ֆիլմը Google-ում

Facebook
Twitter
Telegram
Print
Email