Ամիսը կամփոփվի քաղաքի ամենասպասված գրական իրադարձությամբ

Տարվա ամենագրքային իրադարձությունը՝ Գրքի երևանյան չորրորդ փառատոնը տեղի կունենա հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին:  Ի դեպ, մուտքն ազատ է:

Փառատոնի շրջանակներում նախատեսված  միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը ներկայացնում ենք ստորև՝
ԾՐԱԳԻՐ
Հուլիսի 30 | ուրբաթ |Նկարիչների միություն

12։00-13։00 – Գրքի երևանյան չորրորդ փառատոնի պաշտոնական բացում․ գրքերի ցուցահանդես-տոնավաճառի մեկնարկ (մինչև 40% զեղչ)
13։00-14:00- Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումը (Հովհաննես Թումանյանի թանգարան)
14։00-15:00- «Իմ Թումանյանը» խաղի ներկայացում («Մարի» հրատարակչություն)
15։00-16:00- Լևոն Սահակյանի «Կռիվ տալով» գրքի շնորհանդես («Արմավ» հրատարակչություն)
16։00-17:00- Գոհար Մանուկյանի «Հարյուր տարվա մարդասիրություն. հայկական Կարմիր Խաչը 1920-ից ի վեր» գրքի շնորհանդես («Նյումեգ» հրատարակչություն)
17։00-18:00-«Պատմություն կերտողները» մատենաշարի շնորհանդես («Բուկինիստ» հրատարակչություն)
18։00-19:00- Վըրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ» գրքի շնորհանդես («Զանգակ» հրատարակչություն):

Հուլիսի 30 | ուրբաթ | «Զանգակ» գրատուն

14։00-15։30- Հեքիաթաստեղծման վարպետության դաս Արմինե Անդայի հետ (9-13 տարեկան երեխաների համար)
16։00-17։00- Հետ գնա՞նք 60-ականներ Ալեքսանդր Թոփչյանի հետ
17։00-18։00- Եվրոպական միության գրական մրցանակակիրը․ Արամ Պաչյան
18։00- 19։00- «Կնոջ զգեստապահարանը. հեքիաթից մինչև նորաձևություն». Արմինե Դանիելյան:

Հուլիսի 30 | ուրբաթ | «Մոսկվա» կինոթատրոն
19։00-20։00- Բանաստեղծի թոռը․ Գոհար Չարենց (զրույցը՝ Հայկ Համբարձումյանի)
20։00-21։00- Նարինե Աբգարյանի «Զուլալիի» էկրանացումը (բանախոսներ՝ Նարինե Աբգարյան, Հայկ Օրդյան, Հերմինե Ստեփանյան, Նարինե Գիժլարյան, Արմեն Սարգսյան):

Հուլիսի 31 | շաբաթ | Նկարիչների միություն

14:00-14:50- Կարեն Անտաշյանի «Դզոն» գրքի ընթերցում-քննարկում («Գրանիշ» հրատարակչություն)
15։00-16։00- Գիլերմո դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսը» գրքի շնորհանդես («Արևիկ» հրատարակչություն)
16։00-17։00- Նիլ Գեյմանի «Քորլայն» գրքի շնորհանդես («Զանգակ» հրատարակչություն)
17։00-18։00- Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» գրքի շնորհանդես («Գրանիշ» հրատարակչություն)
18։00-19։00 – Ալան Բադիուի «Դարը» գրքի շնորհանդես («Նյու Մեգ» հրատարակչություն)
19:00-19:30- Համերգ․ Լիլիթ Պիպոյան:

Հուլիսի 31 | շաբաթ | «Զանգակ» գրատուն

16։00-17։00- Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի քննարկում (զրույցը՝ Արքմենիկ Նիկողոսյանի)
17։00-18։00- Վիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» պատմվածքի քննարկում («Վերածնունդ» հիմնադրամ)
19։00-20:00- Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» վեպի շնորհանդես (բանախոսներ՝ Գոհար Չարենց, Արքմենիկ Նիկողոսյան, Հովհաննես Հովակիմյան)

Հուլիսի 31 | շաբաթ | «Մոսկվա» կինոթատրոն

18:00-19:00- Վեպից՝ կինո․ Մարկ Արենի հաջողելու բանաձևը (բանախոսներ՝ Մարկ Արեն, Հրաչ Քեշիշյան, Տաթևիկ Վարդևանյան)
20։00-21։00- Կինո և գրականություն․ Հենրիկ Մալյան, Աղասի Այվազյան (բանախոսներ՝ Նարինե Մալյան, Ռոբերտ Մաթոսյան, Ալիս Հովհաննիսյան, Դավիթ Մաթևոսյան)

Օգոստոսի 1 | կիրակի | Նկարիչների միություն

15։00-16:00- Լիլիթ Բաղդասարյանի «Locus morbi» գրքի շնորհանդես («Գրքամոլ» հրատարակչություն)
16։00-17:00- «Դարակ» հրատարակչության մրցանակակիր վեպերը
17։00-18:00- Արմինե Գաբրիելյանի «Շուշաններ» գրքի շնորհանդես («Էդիթ Պրինտ» հրատարակչություն
18։00-19։00- «Կանայք, որ փոխեցին աշխարհը». քննարկում («Տեքստ» հարթակ)
19։00-19։30- Փառատոնի փակում և գրական մրցանակաբաշխություն

Օգոստոսի 1 | կիրակի | «Զանգակ» գրատուն

15։00-16:00- Հեքիաթաթերապիա (բանախոսներ՝ Քրիստինե Մկրտչյան, Նվարդ Վարդանյան, Անի Հովնան)
16։00-17:00- Անուշ Սարգսյանի «Անոն» գրքի շնորհանդես (բանախոսներ՝ Անուշ Սարգսյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան)
17։00-18:00- Պատերազմի վավերագրոությունը (բանախոսներ՝ Էդիկ Պողոսյան, Կարեն Ավետիսյան, Արեգ Բալայան)
18։00-19։00- Գրողի կինը․ Վերժինե Մովսիսյան (զրույցը՝ Դավիթ Մաթևոսյանի):

Նշենք, որ Գրքի երևանյան չորրորդ փառատոնն իրականացնում է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Facebook
Twitter
Telegram
Print
Email