Անուշ Թորանյանն ընտրվել Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար

29-ամյա հայուհի Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ թաղամասի` վարչական շրջանի ղեկավար: Նա ներկայացնում էր Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը:
Ըստ «Euronews»-ի տեղեկության՝ պայքարն ընթացել է «Սոցիալիստական կուսակցության» թեկնածու Անուշ Թորանյանի և Եվրա-խորհրդարանի անդամ,  ազգությամբ թուրք Ագնես Էվրենի միջև:
Անուշ Թորանյանը «Հայ բարեգործական ընդհանուր միության» Ֆրանսիայի գրասենյակի տնօրենն է.նա տարիներ շարունակ պայքարել է հայ մշակութային ժառանգության պահպանման և Հայաստանի, Արցախի զարգացման համար:

Ազգությամբ թուրք Էվրենը նախկինում եղել է 15-րդ շրջանի ղեկավարի տեղակալ: Ավելի քան 250 հազար բնակչություն ունեցող շրջանում Էվրենի ընտրվելու շանսերը բավականին բարձր էին գնահատվում:
Փարիզը բաժանվում է 20 վարչական շրջանի, որոնք համարակալված են սկսած կենտրոնից: Յուրաքանչյուր շրջան իր հերթին բաժանվում է 4 թաղամասի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ոստիկանությունը: Շրջաններից ամենաշատ բնակչությունն ունի 15-րդ շրջանը. 2017-ի տվյալներով՝ այս շրջանի բնակիչների թիվը գերազանցում է 250 հազարը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email