Իրականացվեց անօդաչու սարքով բույսերի բուժման առաջին փորձը

Գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման և արդյունավետության բարձրացման նպատակով, բացի ՀՀ կառավարության կողմից առաջարկվող սուբսիդավորման և այլ ծրագրերը, կարևորվում է նաև արդի` առաջավոր տեխնոլոգիաների կիրառումը:
Նմանօրինակ ծառայություն մատուցելու փորձարկումներ իրականացվեցին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում «Ագրո Բերք» ՍՊԸ-ի կողմից:
Ինչպես տեղեկացնում են մարզի պաշտոնական կայքից՝ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ կատարվել է բույսերի վիճակի հետազոտություն, որակական ստուգում, պարարտացում և բուժում:

Նշենք, որ անօդաչու սարքը հնարավորություն է տալիս ստանալ բույսերի առողջության վերաբերյալ բարձր ճշգրտությամբ տվյալներ, որը թույլ է տալիս իրականացնել գյուղատնտեսական նպատակային ուսումնասիրություններ, շրջակա միջավայրի մոնիթորինգ և քարտեզագրում:
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, և ողջունելի է ցանկացած նորարարական քայլ ու նորամուծություն, որը միտված կլինի գյուղոլորտում առկա խնդիրների լուծմանն ու զարգացման նոր ուղիների հայտնաբերմանը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email