Աշխատող ուսանողների վարձը կփոխհատուցվի եկամտահարկից

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսհաստատություններում մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով կվերադարձվի։

ՀՀ կառավարության հերթական նիստում ցանկը հաստատելու նպատակով նախագիծը շրջանառվել և քննարկվել է մյուս գերատեսչությունների հետ, սահմանվել է մասնագիտությունների արդյունավետ ցանկ։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է,որ էկոնոմիկայի նախարարությունից առաջարկ է ստացվել ցանկը համալրել ագրոբիզնես և ֆինանսներ, ագրոպարենային համակարգի էկոնոմիկա, պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտություններով։ Մինչև ստորագրվելը կքննարկվի նաև ցանկը այս մասնագիտություններով համալրելու հարցը։

Մասնագիտությունների ցանկն ամբողջությամբ` այստեղ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email