Ավելի ապահով Messenger. Facebook-ը փորձարկում է Face և Touch ID

Facebook սոցիալական ցանցը կրկին փորձարկումների փուլում է. այս անգամ կայքի մասնագետներըը փորձարկում են նոր եղանակ, որով IOS օպերացիոն համակարգի օգտատերերը կկարողանան ավելի ապահով դարձնել Messenger-ը՝ օգտագործելով Face ID կամ Touch ID։
Facebook-ն արդեն աշխատում է այս հնարավորությունը հավելվածի ապագա թարմացման մեջ ներառելու վրա։

Ըստ iPhones.ru կայքի տեղեկության՝ օգտատերերը կկարողանան ընտրել՝ երբ հայտնվի վավերացման պահանջը․ հպումից, նայելուց կամ հավելվածը չօգտագործելուց որոշ ժամանակ անց ( 1 րոպեից մինչև 1 ժամ)։
Facebook-ն այժմ սահմանափակ քանակությամբ օգտատերերի հետ փորձարկում է այս նոր հնարավորությունը, սակայն չկա պաշտոնական հայտարարություն, թե երբ այն հասանելի կլինի բոլորին։

Facebook
Twitter
Telegram
Print
Email