7ժ 5ր 3վրկ Սևանա լճի շուրջ. Արամ MP3-ը հաղթահարել է 211 կմ

Հայ երգիչ-երգահան, հումորիստ, շոումեն և դերասան Արամ Սարգսյանը (MP3)-ը լուրջ հաջողություններ է գրանցում ոչ միայն հեռուստատեսային և մշակութային ոլորտում, այլ նաև սպորտում:
Այն, որ երգիչը հեծանվասպորտի մեծ սիրահար է, կարելի է հասկանալ նրա՝ սոցալական ցանցերում արված հրապարակումներից: Օրերս Արամը ոչ թե երևանյան հերթական զբոսանքի էր դուրս եկել, այլ ճանապարհ դեպի Սևան, հաղթահարելու է 211 կմ՝ պտտվելով Սևանա լճի շուրջ:
Անցած ճանապարհի ու զգացողությունների մասին դերասանն անդրադարձել է իր ինստագրամյան էջում:
« 31.05.2020 օրը ԿԻՐԱԿԻ……. ԵՍ ԴԱ ԱՐԵՑԻ!!!  211 կմ //7h:05min:03sec Սևանի շուրջը: Զգացողությունները շատ խառն էին` ծարավում ես, սովածանում ես, տարբեր տեղերդ ցավում են, մրսում ես ու հետո միանգամից շոգում ես, մի պահ կասկածում ես: Բայց դե վերջում անցածդ ճանապարհը նայում ու հպարտանում ես»,- մեկնաբանել է Արամ MP3-ը: 

Facebook
Twitter
Telegram
Print
Email