«Արյունոտ հարսանիքը»՝ Աբելյանցիների մեկնաբանությամբ

Իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիք» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման տեսաձայնագրությունը կցուցադրվի Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Այս մասին տեղեկացնում է թատրոնի լրատվության և  հասարակայնության հետ կապի պատասխանատու Գոռ Փելեշյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի և Արեն Օսպիյանի բեմադրած հրաշալի ներկայացումը թատերասերները  կարող են դիտել հուլիսի 18-ին՝ ժամը 20:00-ին:
Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի դերասաններ Ալլա Դարբինյանը, Արման Սաքանյանը, Արթուր Պապիկյանը, Արմինե Վերմիշյանը, Էդգար Քոչարյանը, Մարիամ Ղևոնդյանը, Նունե Խեչումյանը, Տաթևիկ Պետրոսյանը, Արաքսյա Քոչարյանը, Քրիստինե Ալիխանյանը, Լևոն Զաքարյանը, Թինա Գալոյանը, Հակոբ Դեմիրճյանը, Նոնա Սաֆարյանը, Վահրամ Խառատյանը և Էդգար Բարսեղյանը:

Աբելյան թատրոնն այսքանով չի սահամանափակվելու. առջևում կրկին տեսա-ներկայացումների առցանց պրեմիերաներ են:
«Ամսվա մեջ պարբերաբար կլինեն այլ ներկայացումների ձայնագրությունների ցուցադրություններ, նոր նախագծեր: Մի խոսքով՝ նորությունների պակաս չի լինի: Փորձում ենք կապը հանդիսատեսի հետ անպայման պահպանել»,- մեզ հետ զրույցում նշեց Գոռ Փելեշյանը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email