Արտաշատի դրամատիկական թատրոնը վերսկսել է աշխատանքները

Հունիսի սկզբից Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմը վերսկսել է ստեղծագործական աշխատանքները`փորձերը, խիստ կերպով պահպանելով հակահամաճարակային կանոնները։

Այս մասին տեղեկանում ենք թատրոնի պաշտոնական կայք-էջից: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ համապատասխան թույլատվության դեպքում առաջիկայում նախատեսվում է բացօթյա բեմահարթակից հանդիսատեսին ներկայացնել Համո Սահյանի «Կգամ» պոեզիան:
Պոեզիայի ժանրը այս անգամ հատուկ է ընտրվել, որպեսզի հնարավոր լինի բացառել բեմում մեծ թվով դերասանների ներգրավվածությունը, հետևաբար նաև կոնտակն ու վարակի հետագա տարածումը։

Հարմարվելով ժամանակի թելադրանքին , ստեղծագործական կազմը այս ընթացքում թատրոնի ետնաբակում մի քանի հոգանոց խմբերով փորձեր է անում, որպեսզի դերասանները մարզավիճակում լինեն և հնարավորինս կանխվի համաճարակային իրավիճակի բացասական ազդեցությունը թատրոնի գործունեության վրա։

Facebook
Twitter
Telegram
Print
Email