Մայրաքաղաքի մի շարք փողոցներ և այգիներ բարեկարգման փուլում են

Մայրաքաղաք Երևանում, չնայած երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, շարունակվում են փողոցների, մայթերի բարեկարգման և  մի շարք այգիների և դրանց հարակից տարածքների վերականգնման բնականոն աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը պարբերաբար հրապարակում է կատարվող աշխատանքների հաշվետվություններ, լուսանկարներ և հոլովակներ:
Արդեն մեկնարկել է Երևանի Օղակաձև զբոսայգին քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը. սկսվել՝ զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագիրը:

Երևանի մի շարք հատվածներում վերանորոգվում և կառուցվում են ճեմուղիներ, այդպիսիններից է Աջափնյակում ստեղծվող նոր ճեմուղին: Նազարբեկյան թաղամասում բնակիչների ժամանցի կազմակերպման հաճելի վայր է ստեղծվում։
Թաղամասին հարող կանաչ գոտում (ծառուղի) մեկնարկել են նոր ճեմուղու կառուցման աշխատանքները։ Իրականացվում են բարեկարգման, սալիկապատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։ Նոր կառուցվող ճեմուղին կկահավորվի նաև նստարաններով և աղբամաններով։

Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայից մինչև Հ. Էմինի փողոց ընկած հատվածում կկառուցվի ժամանակակից ճեմուղի (ընդհանուր 1,2կմ՝ 0,6կմ ճեմուղի մինչև 8մ լայնությամբ և նրան զուգահեռ 0,6կմ հեծանվային ճանապարհ (2մ լայնությամբ): Ճեմուղին հագեցած կլինի գեղեցիկ լուսավորությամբ, կունենա առանձնացված մանկական և կանաչ գոտիներ:
Էսքիզային աշխատանքերն արդեն իսկ կատարվել են, կայացել է նախագծման աշխատանքերի մրցույթը:

Բարեկարգվող փողոցներից մեկը՝ Նոր Նորքի երկրորդ զանգվածն է: Վարչական շրջանի թաղապետարանին կից այգու վերակառուցման աշխատանքների մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ի դեպ, շուտով Երևանի բոլոր վարչական շրջաններում կտեղադրվեն նաև։ Երևանի քաղաքապետարանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից նվեր է ստացել 300  մոխրաման:
«Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է», գրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում։ Նախատեսվում է վերանորոգել նաև մայրաքաղաքի Մանկական երկաթուղին, տարբեր վարչական շրջաններում ստեղծել խաղահրապարակներ, ֆուտբոլային դաշտեր, ճեմուղիներ և, այդ ամենին զուգահեռ, կատարել նաև ախտահանման աշխատանքներ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email