Բեյոնսեի ձայնը կհնչի «Disney»-ի նոր ֆիլմերում

Հայտնի երգչուհի Բեյոնսեն, ով «Առյուծ արքա» մուտֆիլմում  կատարել է Նալայի դերը, պատրաստվում է «Disney»-ի հետ պայմանագիր կնքել: Ըստ միջազգային մամուլի՝ երգչուհին համագործակցության համար կստանա 80 մլն ֆունտ սթեռլինգ հոնորար:
«Disney»-ի ղեկավարությունը գոհ է Բեյոնսեի հետ համագործակցությունից. ի դեպ, նա  երգել է նաև հայտնի մուլտֆիլմի  սաունդթրեքը, իսկ էկրան բարձրանալուց հետո երգչուհուն առաջարկել են հսկայական գումարով պայմանագիր:

Բեյոնսեն ներգրավված է «Disney»-ի ևս երեք նախագծերում: Ըստ շրջանառավող տեղեկությունների՝ նա կկատարի նաև «Սև հովազ-2» մուլտֆիլմի սաունդթրեկը, չի բացառվում, որ Բեյոնսեի ձայնը հնչի նաև դիսնեյան մի քանի նոր վավերագրական ֆիլմերում:
«Disney-ի ղեկավարությունը հասկանում է, որ Բեյոնսեն իդեալական է համապատասխանում իրենց պահանջներին: «Առյուծ արքա» մուլտֆիլմը ևս մեկ անգամ դա ապացուցեց»,- ասել է երգչուհու պրոդյուսերը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email