Գարիկի և Սոնայի համերգը՝ 360° LIVE ֆորմատով

Կորոնավիրուսային պանդեմիայի օրերը հետաքրքիր դարձնելու համար Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր և թվային ծառայություններ մատուցող Վիվա-ՄՏՍ-ն առաջին անգամ նախաձեռնել էր առցանց «#Մնատանը, իսկ աստղերը քեզ հյուր կգան» խորագրով համերգներ: 
Ընկերությունն իր ֆեյսբուքյան հարթակում առաջինն իրականացրեց Գարիկի և Սոնայի համերգի ուղիղ հեռարձակումը: Բենդն առաջին անգամ ներկայացավ բացառիկ առցանց համերգով, որը հեարձակվեց Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, ապա նաև երաժիշտների յութուբյան ալիքում:
Հեռարձակումն իրականացվեց վիրտուալ իրականության ձևաչափով` 360 աստիճանով: «VR Ticket» նախագծի շնորհիվ ապահովվեց համերգի ակումբային մթնոլորտը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email