«Երգում են Տիկնիկները»՝ առցանց հաղորդաշար երեխաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն առցանց հարթակում` ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի «Երգում են տիկնիկները» և «Տիկնիկների կախարդական աշխարհում» հաղորդաշարերը:
«Երգում են տիկնիկները» հաղորդաշարը բաղակացած է 12 թողարկումներից. այն տիկնիկների միջոցով երեխաներին կառաջարկի սովորել տիկնիկային թատրոնի մանկական երգերը: Հաղորդաշարին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ, ժամը 20:00-ին: 

«Տիկնիկների կախարդական աշխարհում» հաղորդումների շարքը նախատեսված է դպրոցական տարիքի հանդիսատեսի համար. այստեղ նրանք կծանոթանան ինչպես տիկնիկային, դիմակների, ստվերների թատրոնների զարգացմանն ու տեսակներին, այնպես էլ՝ տիկնիկավարության տեխնիկական և գեղարվեստական գաղտնիքներին: Հաղորդաշարին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել յուրաքանչյուր կիրակի, ժամը 20:00-ին:

Facebook
Twitter
Telegram
Print
Email