Հ․ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ| H.TUMANYAN MUSEUM

1953թ. ապրիլից, Երևանի Մոսկովյան 40 հասցեում բացվեց Հովհ. Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ: Թանգարանի երկրորդ հարկում գտնվող վեց սրահներում ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Հովհ. Թումանյանի Թիֆլիսյան վերջին բնակարանը: Նույն հարկում առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ ու բազմաբնույթ գրադարանը մոտ 8000 գրքով: Գրողի հասարակական գործչի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը /լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր, ձեռագրեր, հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված նկարազարդումներ /ժամանակագրական կարգով ցուցադրված են առաջին հարկում, որտեղից էլ սկսվում է այցելուի ծանոթությունը թանգարանի հետ: Երկրորդ հարկում գտնվում է ընդարձակ, լուսավոր դահլիճ` նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար: Թանգարանի ձմեռային այգին թումանյանական թեմաներով քանդակի յուրատեսակ ցուցահանդես է: Թանգարանի ներքին բակում Թումանյանի սիրած պտղատու ծառերով ու ծաղիկներով բաց այգին է` փոքրիկ ջրավազանով: Դեպի թանգարան տանող 54 աստիճանը մեծ հայի կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:
Հասցե։ ք․Երևան, Մոսկովյան 40
Հեռ․ (+374 10) 56-00-21

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

Ա․ԽԱՉԱՏՐՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ|


A.KHACHATRYAN MUSEUM

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, որը գտնվում է Բաղրամյան և Զարոբյան փողոցի խաչմերուկում, հիմնադրվել է 1978 թվականին: Թանգարանի հիմքում, որի այգում էլ կառուցվել է թանգարանը, եղել է Արամ Խաչատրյանի ավագ եղբոր առանձնատունը, որտեղ կոմպոզիտորն իջևանում էր, երբ ժամանում էր հայրենիք: Այստեղ արդեն ավանդական են դարձել փառատոնները, հուշ-երեկոները, մրցույթները, որոնց մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է: Համերգներով հաճախ են հանդես գալիս թե կամերային երաժշտության առաջատար կատարողներ և թե երիտասարդ երաժիշտներ
Հասցե։ ք․Երևան, Նալբանդյան 21 
Հեռ․ (+374 10) 58-07-83

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

Ա․ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ|


A.SPENDIARYAN HOUSE MUSEUM

1925 թ. գարնանային մի օր Սպենդիարյանին հյուր եկավ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Նա իր հետ բերել էր Նիկողայոս Բունիաթյանի նախագծով Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում կառուցվող բնակելի տան հատակագիծը, որտեղ կոմպոզիտորին բնակարան էին խոստացել: Երկար զննելով այն՝ նրանք վերջապես քառակուսիներից մեկի վրա խաչ դրեցին: Բնակարանը նայելու էր Արարատին…1926-1928 թթ. Ալեքսանդր Սպենդիարյանն ապրեց և ստեղծագործեց հենց այս բնակարանում: 1967 թ. նոյեմբերի 25-ին կոմպոզիտորի դստեր՝ Մարինա Սպենդիարովայի ջանքերով այստեղ բացվեց նրա տուն-թանգարանը: Այն հանրապետության առաջին երաժշտական, հուշային թանգարանն է:Սպենդիարյանի երաժշտության հնչյուններն այցելուներին ուղեկցում են դեպի թանգարան, որտեղ ցուցադրվող մասունքները պատմում են նրա կյանքի ու ստեղծագործական փառահեղ ուղու մասին: Հավաքածուն ներառում է կոմպոզիտորի անձնական իրերը, նամականին, փաստաթղթեր ու ձեռագրեր: Թանգարանում այցելուները կարող են ունկնդրել Սպենդիարյանի ստեղծագործությունները, հնչեցնել «Սպենդիարոֆոնը», դառնալ «Ալմաստ» օպերայի հերոսներ: Իսկ «Վիրտուալ դիրիժոր» ինտերակտիվ խաղին մասնակցելով՝ ղեկավարել սիմֆոնիկ նվագախումբ:
Հասցե։ ք․Երևան, Հանրապետության 48
Հեռ․ (+374 60) 50-10-30

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ| ARMENIAN CENTER FOR CONTEMPORARY EXPERIMENTAL ART

Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՆՓԱԿ) Հայաստանում 20 տարվա պատմություն ունեցող ժամանակակից արվեստի կենտրոն է, որը նպաստում է Հայաստանում արտիստական և մշակութային միջավայրի ձևավորմանը և արվեստագետների միջև փորձի փոխանակմանը: Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը ստեղծվել է, որպեսզի խրախուսի հայ նորարար արտիստների ազատ ստեղծագործականությունը և արտահայտման հնարավորությունը, խրախուսի երիտասարդ, նոր արտիստների հայտնաբերմանը և ապահովի նրանց տաղանդի դրսևորման հնարավորությանը, հնարավորություն ստեղծի փորձառական արվեստի ներկայացնելուն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, ստեղծի համագործակցություն Սփյուռքի և Հայաստանի արվեստի համայնքների միջև` հայկական արվեստի և գրականության զարգացման ու հովանավորության նպատակով: ՆՓԱԿ-ն իրենից ներկայացնում է՝ փորձառական Թատրոն, Կինո, Վիդեո-արվեստ և Երաժշտություն, ժամանակակից Փորձառական Արվեստ և Գրականություն, քննարկումների, հրապարակումների, ցուցահանդեսների, փառատոնների, և կինոդիտումների կազմակերպում։
Հասցե։ ք․Երևան, Բյուզանդ 1/3
Հեռ․ (+374 10) 56-82-25

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

Ա․ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ|
A.ISAHAKYAN HOUSE MUSEUM

Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում: Այս տանը նա ապրել է իր կյանքի վերջին տասը տարին: Նրա մահից հետո` 1958 թվականին Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի: Այսօր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մայրաքաղաք Երևանի աչքի ընկնող մշակութային օջախներից է, ուր այցելում են հայ և օտարազգի բազմաթիվ մարդիկ: Թանգարանում մշտապես կազմակերպվում են բազմազան ու հետաքրքիր միջոցառումներ` գիտական ընթերցումներ, գրական – երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն:
Հասցե։ ք․Երևան, Զարոբյան 20
Հեռ․ (+374 10)587-380

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ| MUSEUM OF LITERATURE AND ART

Թանգարանի պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականից: Այն սաղմնավորվել է իբրև Հայաստանի Լուսավորության Ժողովրդական կոմիսարիատին կից Երևանում ստեղծված Պետական կուլտուրա-պատմական թանգարանի պատմագրական բաժին: 1967-ից կրում է Եղիշե Չարենցի անունը… Գրականության և արվեստի թանգարանը հիմնականում ընդգրկում է 18-րդ դարից մինրև մեր օրերն ընկած ժամանակաշրջանի հայ մշակույթի չորս խոշոր բնագավառները`գրականություն, թատրոն, երաժշտություն և կինոարվեստ: Այս բնագավառներում հանդես հանդես եկած գործիչների անհատական ֆոնդերից զատ թանգարանում պահվում են նաև հայագիտության երախտավորների, մշակութային հիմնարկների, կազմակերպությունների, կրթական, գիտական հաստատությունների ու խմբագրությունների ֆոնդեր, ինչպես նաև ամենատարբեր բնույթի հավաքածուներ: Այս ամենով թանգարանը նշված ժամանակաշրջանի հայ գրականության, թատրոնի, երաժշտության ու կինոարվեստի աշխարհի ամենամեծ շտեմարանն է:
Հասցե։ ք․Երևան, Արամի 1
Հեռ․ (+374 10) 56-36-41

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

Ե․ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ|E.KOCHAR MUSEUM

Երվանդ Քոչարի թանգարանը հիմնվել է 1984 թ․ ընթացքում մաեստրոյի արվեստանոցի հիման վրա։ Այն պատմական կարևոր հետազոտական և քարոզչական կենտրոն է համարվում։ Չնայած նրա գլուխգործոցները ցուցադրվում են աշխարհի երկու տարբեր թանգարաններում` Երվանդ Քոչարի և Փարիզի Ժ. Պոմպիդու կենտրոնում, բայց միայն այստեղ` Երևանի նրա անունը կրող թանգարանում կարող է ձևավորել իր կյանքի ստեղծագործական ուղու մասին մի համապարփակ պատկերացում։ Թանգարանում ցուցադրված են գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ ու քանդակներ, ստեղծված թիֆլիսյան, փարիզյան և երևանյան ժամանակաշրջաններում, փորագրված աշխատանքներ, նրա մոնումենտալ քանդակների պանոներ, մանրանկարներ, և. իհարկե, վիդեո և DVD-ֆիլմեր իր արվեստի մասին:
Հասցե։ ք․Երևան, Մաշտոց 39/12
Հեռ․ (+374 10) 52-93-26

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

Մ․ՍԱՐՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ|M.SARYAN MUSEUM

XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին: Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվեց Մարկ Գրիգորյանի նախագծով:
Հասցե։ ք․Երևան, Սարյան 3
Հեռ․ (+374 10) 52-16-07

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ | KOMITAS MUSEUM

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հիմնվել է 2015 թվականին մշակույթի պալատի հիման վրա, իսկ կառույցի ճարտարապետն Արթուր Մեսչյանն է: Թանգարան-Ինստիտուտի գործունեությունն ուղղված է կոմիտասագիտության զարգացմանը, ժամանակակից արվեստի առաջատար ստեղծագործությունների և պատմամշակութային ժառանգության տարածմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը: Թանգարան-ինստիտուտում պարբերաբար կազմակերպվում են ցուցադրություններ, համերգներ: Այն կարճ ժամանակահատվածում հասցրել է գրավել թե հայաստանցիների և թե Հայաստան ժամանող օտարերկրացիների ուշադրությունը, ովքեր հետաքրքրված են Կոմիտասի երաժշտությամբ։
Հասցե։ ք․Երևան, Արշակունյաց 28 
Հեռ․ (+374 11) 570-570, 

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

Ա․ՍԱՐԳՍՅԱՆԻ և Հ․ԿՈՋՈՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ|
A.SARGSYAN and H.KOJOYAN MUSEUM

Երևանի կենտրոնում է գտնվում երկհարկանի առանձնատունը, որտեղ տասնյակ տարիներ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը (1902-1969) և նկարիչ Հակոբ Կոջոյանը (1883-1959): 1973 թվականին ժառանգների համաձայնությամբ տրամադրվել է պետությանը, ստեղծվել է տուն-թանգարան՝ ՀԱՊ-ի մասնաճյուղի կարգավիճակով:
Հասցե։ ք․Երևան, Պուշկին 70
Հեռ․ (+374 10) 561170

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ