Ֆրանսիական ֆուտբոլի օրը. այսօր են ծնվել Զիդանը, Վիերան և Տիգանան

Հունիսի 23-ին, սակայն տարբեր տարիներ, ծնվել են Ֆրանսիայի ազգային հավաքականի արդեն նախկին երեք լեգենդար ֆուտբոլիստ: Չնայած երեքն էլ վաղուց իրենց մարզակոշիկներն ու ոսկե մրցանակները որպես հուշ են պահում, միևնույն է երկրպագուները կարոտում են նրանց ֆուտբոլային խաղադաշտում:

Զինեդին Յազիդ Զիդանը ծնվել է 1972թ Մարսելում: Այժմ արդեն «Ռեալ Մադրիդ»-ի գլխավոր մարզիչն իր կարիերան սկսել է «Կանն»-ում, ապա շարունակել «Բորդո»-ում, սակայն միայն «Յուվենտուս»-ն ու «Ռեալ»-ը ֆրանսիացուն դարձրին հայտնի: Մադրիդյան և թուրինյան խմբերում Զիզուն շահեց 12 մրցանակ:

Ժան Ամադու Տիգանան ծնվել է 1955 թ: Նա իր կարիերայի ընթացքում եղել է ֆրանսիական մի շարք ակումբներում որպես կիսապաշտպան՝ «Թուլոն», «Լիոն», «Բորդո» և«Մարսել», իսկ 1980-1988թ լրացնում էր Ֆրանսիայի հավաքականի պաշտպանությունը:

Պատրիկ Դոնալե Վիերան ավելի երիտասարդ է, նա ծնվել է 1976 թ: Ի տարբերություն Զիդանի, նա 1998թ-ին դարձել աշխարհի, ապա 2000թ-ին Եվրոպայի չեմպիոն: Նրա աստեղային ժամը սկսվեց 1996-2005թթ-ին, երբ ապագա լոնդոնյան «Արսենալ» թիմի ֆուտբոլիստ էր:

Facebook
Twitter
Telegram
Print
Email