Էվոկաբանկը նոր մասնաճյուղ է բացել Երևանում

Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Անդրանիկի 134/8 հասցեում, բացվեց Evocabank-ի նոր՝ «Մալաթիա» մասնաճյուղը: Բանկը, թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ, ընդլայնում է նաև իր offline ծառայությունների տրամադրման աշխարհագրությունը: Այս մասին տեղեկացնում են բանկի պաշտոնական կայքից:
«Մալաթիա» մասնաճյուղը Երևանում Բանկի արդեն 9-րդ մասնաճյուղն է և 12-րդը՝ Հայաստանում: Այն իր հաճախորդներին սպասարկելու է երկուշաբթիից ուրբաթ՝ 09:30-17։00։ Մասնաճյուղի հաճախորդները կսպասարկվեն նորագույն տեխնիկայով հագեցած, ժամանակակից և հարմարավետ սրահում։ Այստեղ կա հերթի կառավարման համակարգ, վճարային տերմինալ, ինչպես նաև՝ արտարժույթի փոխանակման տերմինալ, ինչը հնարավորություն կտա խնայել ժամանակը՝ կատարելով մի շարք բանկային գործարքներ առանց Բանկի աշխատակցին մոտենալու:

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի խոսքերով՝ նոր մասնաճյուղի բացումը Բանկի բիզնեսի ընդլայնման քաղաքականության իրագործման հերթական քայլերից է: Նոր մասնաճյուղի բացման հիմնական նպատակն է՝ առավել հասանելի դարձնել Evocabank-ի թվային և offline ծառայությունները Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների համար:
«Բանկի մասնաճյուղերի ցանցի ընդլայնումն արտակարգ դրության պայմաններում նշանակալի իրադարձություն է։ Բանկի նոր մասնաճյուղի բացումով դրական ազդակ կհաղորդենք հանրությանը և կնպաստենք հասարակության շրջանում լավատեսական սպասումների ձևավորմանը: Ավելին՝ շուտով պլանավորում ենք ևս մի նոր մասնաճյուղ բացել Երևանում՝ Նոր Նորք համայնքում: Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանման նպատակով «Մալաթիա» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողություն չենք կազմակերպել: Մուտքի ժապավենը կտրելուց հետո մասնաճյուղի անձնակազմն անմիջապես անցել է աշխատանքի», – նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։

«Մալաթիա» մասնաճյուղն արտոնյալ պայմաններով ծառայություններ կառաջարկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան մասնաճյուղի հաճախորդ առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Առավել մարամասն տեղեկատվություն կարող եք ստանալ բանկի պաշտոնական կայքում:
Ի դեպ, Evocabank-ն ունի 9 մասնաճյուղ Երևանում և 3-ը՝ Գյումրի, Վանաձոր և Աբովյան քաղաքներում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email