Ա․ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԹԱՏՐՈՆ | OPERA AND BALLET THEATRE

Երևանի սրտում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը քանի տասնամյակ իր կանգնուն տեսքով հիացնում է բոլորին: Այստեղ են բեմադրվել այնպիսի օպերաներ և բալետներ ինչպիսին են` «Անուշ», «Ալմաստ», «Արշակ Բ», «Գայանե», «Սպարտակ» և այլ մեծերի գործեր: Թատրոնի հեղինակը Ալեքսանդր Թամանյանն է: 1933 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ » օպերայի բեմադրությամբ Օպերայի և Բալետի թատրոնը պաշտոնապես բացեց իր դռները: 1939 թվականից առ այսօր թատրոնը կրում է Ալեքսանդ Սպենդիարյանի անունը: Այժմ թատրոնի մշտական խաղացանկում օպերային և բալետային 24 ներկայացում կա և դրանով չի սահմանափակվում: Շարունակվում են բեմադրվել նոր բալետներ, օպերաներ, որոնց ականատեսը մենք կլինենք շուտով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև կամերային և սիմֆոնիկ համերգային երեկոներին: Այստեղ պարբերաբար հանդես են գալիս համաշխարհային հռչակ վայելող լավագույն օպերային և բալետային արտիստները, ջազային և էստրադային հայտնի արտիստներ:
Հասցե։ ք․Երևան, Թումանյան 54 
Հեռ․ (+374 10) 533-391

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

Գ․ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ|


SUNDUKYAN STATE ACADEMIC THEATRE

1922 թվականին հունվարի 25-ին, Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրմամբ, որպես Առաջին պետական թատրոն, Ազգային Ակադեմիական թատրոնը բացեց իր դռները: 1937 թվականից թատրոնը կոչվում է Գաբրիել Սունդուկյանի անունով: Իսկ 1960 թվականին այն ստացավ նաև ակադեմիական կոչումը: Թատրոնում են բեմադրվել այնպիսի հայտնի ներկայացումներ, ինչպիսիք են` «Համլետ», «Պեպո», «Դիմակահանդես», «Դոն Ժուան», «Նամուս», «Քաոս», «Հին աստվածներ», «Գոյա» և այլն: Թատրոնը տվել է այնպիսի մեծություններ, ինչպիսիք են` Բաբկեն Ներսիսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Էդգար Էլբակյանը, Արմեն Խոստիկյանը և մյուսները: Թատրոնի տնօրեն՝ Վարդան Մկրտչյան, գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Էլբակյան:
Հասցե։ ք․Երևան, Գ․Լուսավորիչ 6 
Հեռ․ (+374 60) 52-76-70

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

Հ.ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ|
DRAMATIC THEATRE OF YEREVAN

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1967 թվականին՝ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Հրաչյա Ղափլանյանի կողմից: Թատրոնում բեմադրվել են հարյուրից ավելի անուն ներկայացումներ` հայ և համաշխարհային դրամատուրգիայից: Այստեղ հանդես են գալիս Հայաստանի լավագույն դերասանները և ռեժիսորները: Դրամատիկականը հյուրախաղերով հանդես է եկել Վրաստանում, Բուլղարիայում, ՌԴ-ում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և արժանացել բազմաթիվ մրցանակների ու պարգևների: Ամեն տարի խաղացանկը համալրվում է 2 նոր՝ երեկոյան և մանկական մեկական ներկայացումով:
Հասցե։ ք․Երևան, Իսահակյան 28
Հեռ․ (+374 10) 52-47-23

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

Հ․ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ԹԱՏՐՈՆ|
STATE MUSICAL COMEDY THEATRE

Երևանի Հ. Պարոնյանի անվան Կոմեդիայի Թատրոնը հիմնադրվել է 1941 թվականին, իսկ պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1942 թվականին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետայի բեմադրմամբ: Որպես հիմնադիրներ և առաջատարներ նշվում են ՀՀ ժողովրդական արտիստներ Շարա Տալյանի, Արամ Տեր-Հովհաննիսյանի, Արտեմի Այվազյանի, Թադևոս Սարյանի, Հայկ և Իզաբել Դանզասների, Էդուարդ Համբարձումյանի, Վարդուհի Շահսուվարյանի, Արամ Սամվելյանի անունները, ովքեր զարգացրեցին օպերետային ժանրը և բարձրացրեցին կուլտուրան: 1962 թվականից թատրոնը կոչվում է հայ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով: Հրավիրյալ դերասանների շնորհիվ, որոնց շարքում էին Նվարդ Ալիխանյանը, Արմենակ Տեր-Աբրահամյանը, իսկ այնուհետև նաև Կարպ Խաչվանքյանը, Սվետլանա Գրիգորյանը, Նորայր Մնացականյանը և մյուսները, թատրոնը մեծ ճանաչում ստացավ: Թատրոնն այսօր էլ մեծ համբավ է վայելում հանդիսատեսի շրջանում: Բեմադրվում են ներկայացումներ, հանդես են գալիս հյուրախաղերով, մասնակցում փառատոնների, մրցույթների: 
Հասցե։ ք․Երևան, Վ․Սարգսյան 7
Հեռ․ (+374 10) 58-01-01

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

Ս․ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ| HAMAZGAYIN THEATRE

Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի կողմից: Թատրոնի հիմնադրման և ճանաչման գործում մեծ են Մայիս Կարագյոզյանի, Հրաչյա Գասպարյանի, Կարեն Ջանիբեկյանի, Գալյա Նովենցի, և ուրիշների ավանդները: Այդ դժվարին տարիներին են բեմադրվել այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են` «Սանիտայի թաղապետը», «Լեռնային կակաչներ», «Մենք», «Մի գավաթ բարություն», «Օսկար», «Լիր արքա» և այլն, որոնք մեծ ջերմությամբ են ընդունվել և սիրվել հանդիսատեսի կողմից: Այս ներկայացումները այժմ էլ ընդգրկված են խաղացանկում, և հանդիսատեսը հնարավորություն ունի դրանք տեսնելու: Թատրոնի և կինոյի շենքում գտնվելով, այսօր թատրոնում կան այնպիսի տաղանդավոր դերասաններ, որոնք եկել են փոխարինելու արդեն մեծ և ժանաչված դերասաններին: Նրանց շարքին են դասվում Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան, Արմինե Պողոսյան, Մխիթար Ավետիսյան, Կարեն Խաչատրյան, Տաթև Ղազարյան, և այլոք: 2015թվականից թատրոնը կրում է Սոս Սարգսյանի անունը:
Հասցե։ ք․Երևան, Ամիրյան 26
Հեռ․ (+374 10) 53-94-15

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

ԵՐԵՎԱՆԻ ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆ | YEREVAN PANTOMIME THEATRE

Երևանի կենտրոնում գտնվող Մնջախաղի պետական թատրոնը ստեղծվել է 1974 թվականին, իսկ սկիզբը դրվել է 1969 թվականին Մոսկվայի թատերական պետական ինստիտուտի ուսանող Հենրիկ Պողոսյանի կողմից, ով Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի ուսանող Արսեն Փոլադովին 1972-ին հրավիրում է թատրոն: ։ 1998 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարը Ժիրայր Դադասյանն է: Մասնակցել է բազմաթիվ փառատոնների և արժանացել մրցանակների: Մինչ այժմ թատրոնը չունի սեփական տարածք, բեմադրությունները ներկայացնում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տարածքում: Նաև երկու տարին մեկ Ծաղկաձորում կազմակերպվում է Մնջախաղի միջազգային փառատոն, որտեղ մասնակցում են թատերախմբեր և անհատներ աշխարհի տարբեր երկրներից:
Հասցե։ ք․Երևան, Ամիրյան 4/6
Հեռ․ (+374 60) 601-601

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ | YEREVAN STATE PUPPET THEATRE

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հիմնադիրներ նշվում է Հասմիկ Գյոզալյանի գլխավորած թատերախմբի անունը, ով 1935 թվականին Հովհաննես Թումանյանի <<Շունն ու Կատուն>> հեքիաթի հիման վրա ստեղծեց նույնանուն թատրոնը:Թատրոնի միջազգային ճանաչման գործում մեծ են ռեժիսորներ Մանյա Ասլանյանի, Երվանդ Մանարյանի, Ռուբեն Բաբայանի, Նարինե Գրիգորյանի, Լարիսա Մանգասարովայի և Զարուհի Անտոնյանի ներդրումները: Մասնակցել է միջազգային փառատոնների: 1988 թվականից առ այսօր գեղարվեստական ղեկավարը Ռուբեն Բաբայանն է: Ներկայումս էլ թատրոնը մեծ ճանաչում ունի հանդիսատեսի շրջանում: Բեմադրվում են նոր ներկայացումներ որոնք բարձր են գնահատվում թե մեծերի և թե փոքրերի կողմից: Թատրոնին կից գործում է հիմնադրի` Պ.Բորոյանի անունը կրող, Հայաստանում միակ՝ թատերական տիկնիկի թանգարանը:
Հասցե։ ք․Երևան, Սայաթ Նովա 4
Հեռ․ (+374 10) 56-32-43

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

Հ․ՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆ|
MALYAN THEATRE

՛՛Հայֆիլմ՛՛ կինոստուդիային կից կինոդերասանի թատրոն-ստուդիան ստեղծվել է 1980թ. մեծանուն հայ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի կողմից և ինքնատիպ ու առաջադեմ երևույթ է եղել Հայաստանի 80-ականների մշակութային կյանքում: Լինելով կայացած և հանրաճանաչ կինոռեժիսոր՝ Հենրիկ Մալյանը հաջողեց ստեղծել կինո և թատերական արվեստի պատկերավոր միջոցների յուրահատուկ սինթեզ, որն ինքնատիպ ոճ դարձավ բեմի վրա: 1988թ.-ից թատրոնը կրում է Հենրիկ Մալյանի անունը: Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, Արցախում, ինչպես նաև Լատվիայում, Էստոնիայում, Բուլղարիայում, Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Կանադայում: Մալյանի անվան թատրոնը մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոնների:
Հասցե։ ք․Երևան, Վարդանանց 18
Հեռ․ (+374 10) 54-02-96,

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ| YEREVAN CHAMBER THEATRE

Երևանի Պետական Կամերային թատրոնի ներկայացումները բազմաժանր են: Թատրոնը բեմադրել է ավելի քան հիսուն ներկայացում, որոնք սիրված են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Թատրոնում բեմադրվում են նաև մանկական ներկայացումներ: Մինչ թատրոնի բացումը խումբն արդեն հայտնի էր ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս` որպես Ուրախների և հնարամիտների ակումբ: Սեփական ուժերով վերակառուցելով հատկացված շենքը թատրոնը 1982 թվականին պաշտոնապես բացում է իր դռները: Այսօր Կամերային թատրոնի պիեսները, որը Արա Երնջակյանն անվանում է հոռետեսական կատակերգություններ, շատ ճանաչված են: Ներկայացումների մի քանիսի հիման վրա նույնիսկ նկարահանվել են ֆիլմեր, որոնք նույնպես ջերմ են ընդունվել հանդիսատեսի կողմից:
Հասցե։ ք․Երևան, Մաշտոց 58 
Հեռ․ (+374 10) 566-070

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

ԲՈՀԵՄ ԹԱՏՐՈՆ | BOHEM THEATRE

Հիմնադրվել է 2016 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Նարեկ Դուրյանի գլխավորությամբ։ Գտնվում է Երևանի Բաղրամյան 3 հասցեում, Հայաստանի Գրողների միության շենքում։ Թատրոնի պրոդյուսերը՝ Քրիստինա Հովհաննիսյանը։ «Բոհեմ» թատրոնի անվան հիմքում ընկած է 1989 թվականին Փարիզում Նարեկ Դուրյանի հիմնած «Բոհեմ թատերախումբ» միությունը։ Թատրոնը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ պարտերից (1-ին հարկ), ամֆիթատրոնից (2-րդ հարկ)։ Դահլիճը նախատեսված է 320 հանդիսականի համար, հագեցած է գերժամանակակից լուսային և երաժշտական տեխնիկայով։
Հասցե։ ք․Երևան, Բաղրամյան 3
Հեռ․ (+374 10) 563812, (+374 96)605565,

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ