Ֆերգյուսոն մարտահրավեր է նետել UFC նախկին չեմպիոն ՄաքԳրեգորին

Ամերիկացի MMA մարզիկ Թոնի Ֆերգյուսոն մարտահրավեր է նետել UFC 2 քաշային կարգի նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորին:
Այս մասին խառը մենամարտերի մարզիկը նախ հայտնել էր իր ինստագրամյան էջում:
«Mcnugget UFC-ն կրկին դարձնե՞նք հզոր», -ապա գրել էր Ֆերգյուսոն թվիթերում, և մարտի հրավիրել Մակգրեգորին:

Ի դեպ, հունիսի 7-ին UFC նախկին չեմպիոնը հայտնել էր, որ ավարտում է այս սպորտաձևում իր կարիերան: Իռլանդացի մարզիկն այս մասին մի քանի անգամ էր հայտարարել, երբ նախորդ շաբաթ նրան կրկին հրավիրել էին բոքսի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ մարտի:
Ում հետ մարտի հրավերը կընդունի ՄաքԳրեգորը, հայտնի չէ, սակայն ենթադրելի է, որ UFC Նախկին չեմպիոնը հեշտ տարբերակը կընտրի՝ մենամարտել ամերիկացի մարզիկի հետ:
Ֆերգյուսոնի և ՄաքԳրեգորի միջև մարտը տրամաբանական է նրանց կարիերայի շարունակության համար և ինչ-որ առումով հասկանալի, թե ինչու է նախորդ հրավերը մերժել իռլանդացի մարզիկը և հայտնել կարիերան ավարտելու մասին նորությունը: Ավելի ուշ նա նաև հայտնել է, որ հնարավոր է 2021-ին վերադառնա, երբ տրիբունանաերում հնարավոր լինի հյուրընկալել մարզաձևի երկրպագուներին, սակայն հիմա նախընտրում է հանգստանալ:

Նախորդ շաբաթ Դեյնա Ուայթը ՄաքԳրեգորին առաջարկել էր Հաբիբ Նուրմագոմեդովի փոխարեն մենամարտել Թոնին Ֆերգյուսնի հետ, սակայն Քոնորը հրաժարվել էր, հայտարարելով, որ ինքը երկրորդ կարգի մարզիկ չէ և չի փոխարինի որևէ մեկին:
Քոնորը ցանկություն ունի, նախորդ պարտությունից հետո, տիտղոսը վերադարձնելու  մարտի մասնակցել, սակայն նախորդ հակառակորդը նրան արդեն զրկել է այդ հնարավորությունից, այս մասին հայտնել է հենց Դենա Ուայթը:
Նեյթ Դիասի նկատմամաբ տարած պարտությունը էապես ազդել է Քոնորի հեղինակության վրա և շեղել երկրպագուների ուշադրությունը:
Նեյթ Դիասը, որը հապճեպ և կարճ ժամանակահատվածում ընդունել էր մարտահրավերը և միայն մեկ շաբաթ պատրաստվել մարտին, կատարյալ հաղթանակ էր տարել Քոնորի նկատմամբ: Կես տարի անց մարզիկների միջև տեղի էր ունեցել րևանշ հանդիպում և Քոնոր ՄաքԳրեգորը հաղթանակ էր տարել ժյուրիի որոշմամբ: Եվս կես տարի անց իռլանդացի մարզիկը կրկին պարտություն կրեց Հաբիբի կողմից, որը 4-րդն էր նրա կարիերայում: Այս պարտությունը հոգեբանական անկում առաջացրեց Քոնորի մոտ և նա հայտարարեց կարիերան ավարտելու և 2 տարի անց կրկին վերադանալու որոշման մասին:
Այս ամենից կարելի է եզրակացություն անել, որ Քոնորի համար պատկերն այսպիսին է. Ֆերգյուսոնի մարտահրավերն ընդունելն և Հաբիբին հաղթելը միակ տարբերակն է, որպեսզի նա հնարավորություն ունենա վերադարձնել աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը:
Իսկ ի՞նչ կարծիք ունեք դուք, գրեք մեկնաբանություններում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email