Բնապահպան Ժաննա Բարսեղյանը՝ Ստրասբուրգի քաղաքապետ

Ինչպես հաղորդում է ֆրանսիական մամուլը՝ Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանը:
Նա Ստրասբուրգում ընթացող քաղաքային ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 42,5%-ը։
Ժաննա Բարսեղյանը նաև բնապահպան է և գլխավորում է ֆրանսիական «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը, որով էլ առաջադրվել է ընտրություններին:

Նա ծնվել է Փարիզի շրջանում, 2002 թ-ին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ բնակվում է մինչև օրս: Կրթություն է ստացել հենց այստեղ, սովորել ֆրանս-գերմանական օրենքն ու դարձել իրավաբան, բնապահպան:
Որպես էկոակտիվիստ՝ Բարսեղյանը մասնակցել է շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված բազմաթիվ նախագծերի: 
Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, Բարսեղյանն ասել է, որ զգում է՝ ներկա պահին իրենք քաղաքի կարևորագույն ձախակողմյան ուժն են:
Ի դեպ, Ժաննա Բարսեղյանը Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի դաշնակցական երեք կին պատգամավորներից Պերճուհի Բարսեղյան-Պարտիզպանյանի ծոռնուհին է։

Facebook
Twitter
Telegram
Print
Email