Ի՞նչ ֆիլմ դիտել կարանտինի ընթացքում. Netflix-ի լավագույն ֆիլմերը

Սարսափ, փաստագրական ֆիլմեր, մուլտֆիլմեր կամ դրամաներ. Միայն թե աշխատանքը շատ ժամանակ չխլի անգամ տանը, որպեսզի հասցնենք ֆիլմ դիտել:
Իսկ եթե արդեն դիտել եք հայտնի սերիալների բոլոր եթերաշրջանները և չգիտեք՝ ի՞նչ միացնել հետո, ուրեմն ժամանակն է անցում կատարել լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերին: Բարեբախտաբար, այս կառանտինային օրերին կա Netflix-ը, որն իր հետևորդներին ձեռնունայն չի թողնում, և կա Yerevan Events-ը, որը պարբերաբար կկազմի ռեվյու հետաքրքիր ֆիլմերի մասին. այնպես որ, գնացինք.

«Լուռ անկյուն»
Ցավոք, «Լուռ անկյուն 2» ֆիլմի պրեմիերան կասեցվեց չարաբաստիկ համավարակի պատճառով, սակայն կա հնարավորություն ևս մեկ անգամ վայելել ֆիլմի առաջին մասը: Էբբոտների ընտանիքը պետք է կարողանա վերապրել աշխարհում, որտեղ ամեն քայլափոխի կույր մոնստրներ են: Ֆիլմը դիտողին կպահի այնպիսի լարվածության մեջ, որ սպորտ ակումբ հաճախելու կարիք այլևս չի լինի:

«Չհափշտակված գանձեր»
Կինոքննադատները կփաստեն, որ սա Ադամ Սենդլերի լավագույն դերակատարումն է, որտեղ նա վերջապես փոխարինում է իր հավայան վերնաշապիկը կաշվե վերարկուներով և զարդերով: Սենդլերը մարմնավորում է եվրոպական թանկարժեք իրեր և զարդեր վաճառող Գովարդին՝ շատ կարևոր պարտքերով: Մինչ Գովարդը 2 ժամվա ընթացքում կփրկվի պարտապաններից, հանդիսատեսը կվայելի էկրանին «The weekend»-ի երգիչ և բասկետբոլիստ Քեվին Գարնետտի ներկայությունը:

«Ուրվականներից քշվածը»
Այս ֆիլմը տարիների ընթացքում դարձել է «Գրիբիլ» ստուդիայի ամենահայտնի ֆիլմերից մեկը և քիչ մրցանակների չի արժանացել: Տասնամյա Թիհորոն ընկնում է հրաշքների աշխարհ: Այս մուլտֆիլմ դուր կգա ոչ միայն երեխաներին, այլև՝ մեծերին: Իսկ երբ թվում է, թե այս աշխարհը խելագարվում է, ինչու չփախչել հեքիաթային աշխարհ մի քանի ժամով:

«Հեծյալը»
Թվում է Սառայի կյանքում ամեն ինչ բնականոն է, մինչ այն պահը, երբ նա սկսում է տարօրինակ երազներ տեսնել, և նրա հոգեկան վիճակը գնալով վատթարանում է: Երևակայանանի ու իրականի սահմանին, հերոսուհու և հանդիսատեսի մոտ ամեն ինչ ավելի է սրվում, և միայն վերջում հանդիսատեսն ինքն իրեն հարց կտա՝ որն է կյանքում իրական և որը՝ ոչ:

«Ճանապարհ. Ամբողջ  ծանրությամբ»
«Էլ Քամինո․ Ամբողջ ծանրությամբ»,  քրեական նեո վեստերն, որն «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի շարունակությունն է։ Հեռուստասերիալի հեղինակ Վինս Գիլիգանը դարձել է ֆիլմի սցենարիստը, պրոդյուսերը և ռեժիսորը։ Աարոն Փոլը կրկին կատարում է Ջեսի Փինքմանի դերը։ Ֆիլմի սյուժեն շարունակվում է նրա բանտից դուրս գալուց հետո:

«Երկու Պապերը»
Հոգևոր ճանապարհի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի ընտրության պատմությունը, ով 2013 թ. դժկամությամբ է փոխարինել գահից հրաժարված Բենեդիկտոս XVI-րդին: Կաթոլիկ եկեղեցու երկու ամենաազդեցիկ առաջնորդները փորձում են յուրովի ամրապնդել իրենց հավատը դեպի ժամանակակից աշխարհն ու իրենք իրենց ։

«Ուշադրության կենտրոնում»
Իրական դեպքերի հիման վրա լրագրողական հետաքննությունը ԱՄՆ-ի ամենամեծ սեքս-սկանդալի մասին։ Բոսթոնյան թերթի թղթակիցները բացահայտում են մանկապղծության դեպքեր, որոնցում մեղադրվում են Հռոմի Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները ԱՄՆ-ում։

«Կապոնե / Սպիով դեմքը»
Բանտից վերադառնալով՝ Ալ Կապոնեն շարունակում է մնալ ՀԴԲ-ի ուշադրության կենտրոնում, քանի որ ձերբակալության ժամանակ այդպես էլ չգտնվեց խոշոր գումարը՝ հայտնի մաֆիոզի ողջ քրեական գործունեության արդյունքը։ Ամբողջ տանը տեղադրված են գաղտնալսող սարքեր, կասկածի տակ է Կապոնեի մեծ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը։ Կհաջողվի՞ արդյոք հատուկ ծառայություններին ինֆորմացիա կորզել հիշողությունը աստիճանաբար կորցնող գանգստերից, թե որտեղ և ինչ հանգամանքներում է նա թաքցրել փողերը։

«Ջենթլմենները»
Միկի Փիրսոնը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում՝ աղքատ ընտանիքում, սակայն կարողացել է ստանալ Ռոդսի կրթաթոշակ և ընդունվել Օքսֆորդի համալսարան, որտեղ սկսել է մարիխուանա վաճառել իր համակուրսեցիներին: Շուտով ուսումը մղվեց երկրորդ պլան, իսկ Միկինն կենտրոնացավ խոտաբույսերի աճեցման և վաճառքի ընդհատակյա բիզնեսի զարգացման վրա՝ հասնելով անհավատալի հաջողությունների: Դառնալով Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ նա որոշ ժամանակ անց որոշում է վաճառել շահութաբեր բիզնեսը, գնահատելով այն 400 մլն դոլար, սակայն անսպասելիորեն բախվում է լուրջ խնդիրների․․․

«Սկուբի դու»
Մի օր հասարակ տղա Շեգգին հանդիպեց անտուն շնիկին, որին տարօրինակ անուն տվեց՝ Սկուբի Դու։ Այսպես սկսվեց բարեկամությունը ամբողջ կյանքի համար։ Դպրոցականներ Վելմայի, Դաֆնիի և Ֆրեդդիի հետ նրանք հիմնել են մասնավոր դետեկտիվ գործակալություն, որը մասնագիտացած է «գերբնական» չարիքի բացահայտման գործում:

«Առյուծ արքա»
Մուլտֆիլմի ռեմեյքի սյուժեի իրադարձությունները տեղի են ունենում հեռավոր աֆրիկական սավաննայում, որի բնակիչները տոնում են նշանակալի իրադարձություն։ Նրանց արքան՝ Մուֆասը, որդի է ունեցել, որին կոչել են Սիմբա։ Երբ հայրը փոքրիկ առյուծին պատմում էր նրա ապագայի մասին, բացատրելով, որ նա պետք է հավասարակշռություն պահի բնության աշխարհում, նրա մոտ մեծ ցանկություն է առաջանում լինել հոր նման մեծագույն և արդար թագավոր, բայց թագավորությունում ոչ բոլորն են ուրախ ժառանգորդի հայտնվելու առիթով։ Սպին՝ Մուֆասի հաշվենկատ և նախանձ եղբայրն է, ով արդեն ստոր ծրագրեր է իրականացնում գահը գրավելու համար․․․

«Դու իմ կասկածն ես»
Ահա և սիրային սցենարով ֆիլմ, որն ամենևին էլ չի մոռացվի հինգ րոպեից: Ալի Վոնգը, շնորհիվ մանկության լավագույն ընկերների, սովորելում է ասիա-ամերիկյան մշակույթը, որոնք ավելի հասուն տարիքում սիրահարվում են: Մեղմ, անկեղծ և իսկապես զվարճալի ֆիլմ, և դա բավական չէ, նաև՝ Կիանու Ռիվզոմը:

«Լվացքատուն»
Netflix-ի հաջողության բանաձևը շատ պարզ է. Պետք է պարզապես հայտնի ռեժիսորի և դերասանական հրաշալի կազմով ֆիլմ ընդգրկել և հանդիսատեսն ինքնին կհայտնվի: Սթիվեն Սոդերբերգի ֆիլմը ևս բացառություն չէր: Ֆիլմ ստեղծված է իրական դեպքերի հիման վրա, որոնք սկանդալային են եղել: Իսկ դերերում են՝ Մերիլ Սթրիփը, Հարի Օլդմանը, Անտոնիո Բանդերասը և Դեվիդ Շվիմերրը: Ֆիլմն, իհարկե, նեգատիվ տարրեր է պարունակում, սակայն թեման շատ հրապուրիչ է, որը թույլ է տալիս չձանձրանալ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email