«Լադանիվա» խումբը, որը Հայաստանում մեծ ճանաչում ունեցավ հայկական ժողովրդական երգերի մեկնաբանություններով, երկրպագուների դատին է հանձնել «Օրոր» ստեղծագործությունն ու տեսահոլովակը:
«Լադանիվա» ֆրանսիական մբի հիմնադիրները մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասն են, իսկ մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: «Զեփյուռի նման», «Վա՜յ, աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգերն են, որ հայտնիություն բերեցին խմբին: