Էվոկաբանկը՝ Հայաստանի լավագույն մոբայլ բանկ. SME Banking club

Փոքր և միջին բիզնեսների հետ աշխատող ԱՊՀ լավագույն 20 բջջային բանկերի ցանկում ընդգրկված «Էվոկաբանկ»-ը ճանաչվել է լավագույնը Հայաստանում:
Լավագույն բջջային բանկերը որոշվել են «SME Banking Club»-ի փորձագետների կողմից, ըստ իրենց ֆունկցիոնալության, հաշվի առնելով հաճախորդի ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունների կարիքները:
«SME Banking Club»-ը բանկերի միջազգային ասոցիացիա է, որը ստեղծվել է գործնական ինֆորմացիայի փոխանակման նպատակով՝ ինչպես են տարբեր երկրների բանկերն ու այլ ֆինանսական կազմակերպությունները ծառայություններ մատուցում փոքր և միջին ձեռնարկությունների  համար:
Այսպիսով լավագույն բջջային բանկերն են՝
Հայաստան- «Evocabank»,
Բելառուս- «Альфа-Банк»,
Վրաստան- «TBC Bank»,
Ղազախստան- «Kaspi Bank»,
Ղրղզստան- «RSK BANK»,
Մոլդովա- «FinComBank»,
Ռուսաստան- «ДелоБанк»,
Ուզբեկստան- «Hamkor Bank»,
Ուկրաինա- «Альфа-Банк»

Facebook
Twitter
Telegram
Print
Email