Լա Սկալա օպերային թատրոնը կվերաբացվի սեպտեմբերին

Միլանի հանրահայտ «Լա Սկալա» օպերային թատրոնն արդեն պատրաստ է իր դռները բացելու հանդիսատեսի առաջ. թատրոնը կվերսկսի աշխատանքը սեպտեմբերից, սակայն տնօրինությունը հստակ ամսաթիվ դեռևս չի նշել:
Արդեն հայտնի է, թե ինչ ստեղծագործություններ են հնչելու բացման առաջին համերգին. Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը և Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան:

«Ռեքվիեմ»-ը նվիրված կլինի կորոնավիրուսի զոհերին, իսկ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան՝ կորոնավիրուսի դեմ խորհրդանշական հաղթանակին: 9-րդ սիմֆոնիայի ընտրությունը նույնպես պատահական չէ. սիմֆոնիայի չորրորդ՝ «Ձոն ցնծության» հատվածը դարձել է Եվրամիության հիմնը:
Ինչպես տեղեկացնում է միջազգային մամուլը՝ համերգներ են նախատեսված նաև Բերգամոյում և Բրեշիայում՝ Իտալիյում համավարակից ամենաշատը տուժած քաղաքներում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email