Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Clutch Chess International-ում դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի դեմ ևս 6 պարտիաներից հետո, հայ աաջատար շախմատիստն առավելության հասավ 10:8 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Արոնյանի մրցակից հաջորդիվ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Հիշեցնենք, որ 12 տուրից բաղկացած մրցաշարին մասնակցում են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն:
Արագ շախմատի այս մրցաշարը կեզրափակվի հունիսի 14-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 265 հազար ԱՄՆ դոլար:
