Կայծակի հարվածը՝ գիշերային Երևանում

Հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը ՀՀ ամբողջ տարածքում գրանցվել է գծային կայծակ, որի լուսանկարներն արդեն համացանցում են:
Քաղաքի առանձին հատվածներում տեղացել է կարճատև անձրև: Ամպրոպի ժամանակ գրանցվել է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: 

Հիդրոմետ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր էջում կիսվել է Խոր Վիրապում արված լուսանկարով: Սակայն ավելի տպավորիչ լուսանկարներ են ստացվել կայծակի՝ մայրաքաղաք Երևանում հարվածից:

ԱԻՆ հիդրոմետ կենտրոնը հրապարակել է նաև Երևան քաղաքի հունիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալները․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.00C (2002 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.10C (2000 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.90C

Լուսանկարները՝ Սուրեն Սարգսյանի

Facebook
Twitter
Telegram
Print
Email