«Կրիր Դիմակ» նախաձեռնությանն են միացել հայ հայտնիները

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով ամենաշատը տուժեց մշակութային ոլորտը. մայրաքաղաքում և մարզերում չեն աշխատում թատրոնները, կինոթատրոնները, ռեստորաններ և մի շարք այլ ժամանցավայրեր, սակայն ոլորտի ներկայացուցիչները միացել են կառավարության նոր «Կրիր, որ կրենք» նախաձեռնությանը՝ կոչ անելով  իրենց համաքաղաքացիներին կրել դիմակ և փրկել մյուսների կյանքը:

Նախաձեռնությանն է միացել MVF բենդի երաժիշտ Միքայել Ոսկանյանը, ով պնդում է՝ ցանկացած իրավիճակում դժգոհել պետք չէ:

Դերասանուհի Վալենտինա Դավիթյանի համար անչափ դժվար է աանց թատերական խանաշփոթի, ուստի դերասանուհի կոչ է անում կրել դիմակ, որպեսզի կրկին ակտիվանա նաև մշակութային այս ճյուղը:

Հաղորդավար Արման Մարգարյանը դեռ համավարակի սկզբում նախաձենեց Արտակարգ համերգների շարքը, որը նույնպես հաջողվեց և արժանացավ հասարակության գնահատանքին:  Արմանը նաև աավոտյան ծրագրին է դիմակով մասնակցում, այդպիսով լայն մասշտաբով կոչ անում՝ կարևորել դիմացինների առողջությունը:

Դերասան, հումերիստ Վաչե Թովմասյանը արտակարգ դրության օրերին հանդես է գալիս ընտանեկան վլոգով և իր հետևորդներին պատմում, թե ինչպես է անցնում իր և իր մտերիմների առօրյան այս ընթացքում: Դերասանն այս համավարակի պատճառով մի շարք նախագծեր է չեղարկել, այդ թվում նաև իր ներկայացումները:

Ոճաբան Գայանե Մանուկյանը, կարծես թե, դիմակների հավաքածու ունի, ինչպես հայտնի դիզայներական բազմաթիվ տներ: Գայանեն ասում է՝ պետք է համադրել նաև դիմակը աօրյա լուքի հետ:Այդպիսով ոչ միայն կերպարային կլինի ձեր տեսքը, այլ նաև կընդունեք դա որպես դրեսս-կոդ:

Ցանկացած դժվար իրավիճակում, հիշեք, որ բազմաթիվ մարդիկ՝ իմ, քո, մյուսի նման պարապուրդի ու կրիզիսի շեմին է կանգնած, սակայն այդ նույն մարդկանց բարձր պատասխանատվությունից է կախված որքան կփոքրանա այս չարաբաստիկ վարակի օղակը:

«ԿՐԻՐ ԴԻՄԱԿ, ՓՐԿԻՐ ԿՅԱՆՔԵՐ»

Facebook
Twitter
Telegram
Print
Email