Հաղթանակի 75-ամյակին նվիրված ռազմական շքերթը՝ Մոսկվայում

Մոսկվայում տեղի է ունենում Հայրենական Մեծ պատերազմի և հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը։
Զորահանդեսին մասնակցում է 15 հազար զինծառայող, 234 միավոր ցամաքային տեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Ներկայացված են նորագույն զինատեսակներ, այդ թվում՝ 30 հատ Т-34-85 և 7 հատ Су-100-ի նորագույն մոդելները։

Կարմիր հրապարակով անցել է նաև Հայաստանի Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումը՝ 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի դրոշով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում տեղադրել է հոլովակ մակագրելով՝
«Մեր զորախմբի քայլքը Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ Հայրենական մեծ պատերազմի 75 ամյակին նվիրված զորահանդեսին։ Այն գլխավորում էր գնդապետ Աշոտ Հակոբյանը։ Հպարտ ենք ձեզնով»:

Ի դեպ՝ զորահանդեսն ամեն տարի անցկացվում է մայիսի 9-ին, սակայն այս տարվա ապրիլին հետաձգելու որոշում կայացվեց՝ պայմանավորված նոր կորանավիրուսի համաճարակով։

Facebook
Twitter
Telegram
Print
Email