Հայաստանում բացվել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս:

Վարչապետը շրջայց է կատարել «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի վրա հիմնված «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասում՝ ծանոթացել արտադրական գործընթացին: Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կառավարության պատոնական կայքը՝ ըստ նախատեսված ընթացակարգի արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։

Facebook
Twitter
Telegram
Print
Email