Հայաստանում է ֆրանսիացի բժիշկների 2-րդ խումբը

Ժամեր առաջ Ֆրանսիայից Հայաստան են ժամանել բժիշկների երկրորդ խումբը: Այս անգամ մեր առողջապահական պայքարին են միանում 9 բժիշկ, ովքեր օրեր շարունակ ոչ միայն կիսելու են իրենց փորձառությունը, այլև մարդկային կյանքեր փրկելու համար ներդնելու են բոլոր ջանքերը: Խմբի ղեկավարն է ֆրանսահայ հանրահայտ բժիշկ Լորան Փափազյանը: Բժիշկների ցանկում է նաև անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը Հայկ Վարդանյանը:
Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի պաշտոնական էջից:

Պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է՝
«Մեր գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի է կոչում ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ: Բժիշկներն իրենց առաքելությունը կիրականացնեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում»:

Facebook
Twitter
Telegram
Print
Email