Երևան ժամանեց գերմանացի բժիշկների առաքելությունը

Գերմանիայից Հայաստան ժամանած բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների առաքելությունը:
Հուլիսի 13-ին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում հատուկ ինքնաթիռով Գերմանիայից Հայաստան ժամանեց բժիշկներից և առողջապահության ոլորտի մասնագետներից կազմված առաքելությունը, որի աշխատանքները կտևեն մինչև հուլիսի 24-ը: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Առաքելության իրականացումը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «ISAR» միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «Caritas International» կազմակերպության, Ռոբերտ Կոխ ինստիտուտի և ԱՀԿ հետ համատեղ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ «Team Europe» փաթեթի շրջանակներում:

Բուժանձնակազմին և մասնագետներին օդանավակայանում դիմավորեցին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email