Հայկական զորախմբի քայլերթը՝ Մոսկվայի փողոցներում

Հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կկայանա Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հաղթական զորահանդեսը: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Օլեգ Սալյուկովը։
Հունիսի 15-ից սկսվել են շքերթի փորձերը։ Դրանց մասնակցում են 12 երկրների, այդ թվում՝ Հայաստանի խորհրդանշական 75 զինվորից բաղկացած հայկական շարասյունը։
Զինվորները տանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և Հայաստանի Հանրապետության դրոշները։

Facebook
Twitter
Telegram
Print
Email