Հայտնի աստղերն այսօր և երեկ. ինչպիսին էին նրանք առաջին ֆիլմում

Երբեմն շատ դժվար է ճանաչել հայտնի աստղերին այն լուսանկարներրում, որոնք տարիների վաղեմություն ունեն, այսինքն, նրանց՝ իրենց կարեիերայի սկզբում կամ առաջին ֆիլմերի կադրերում: Երբ հայտնիությունը զուգակցվում է մեծ գումարներով, որոնք կարելի է ծախսել թանկարժեք ոճաբանների, դիմահարդարների կամ պլաստիկ վիրահատությունների վրա,  հիմնովին փոխում է նրանց արտաքինը: Yerevan Events-ի այս շարքում փորձել ենք հավաքել այն աստղերի լուսանկարները, որոնք շատ երիտասարդ տարիքում են սկսել իրենց կարիիերան կամ բավականին շատ փոխվել են առաջին ֆիլմերից հետո:

Էմիլիա Քլարքը 2010 թ-ին և հիմա
Դերասանուհին 24 տ. Էր, երբ նկարահանվեց «Տրիասիական հարձակումը» / «Triassic Attack» ֆիլմում, սակայն փաստացի դերասանուհու կարիերան սկսվել է բեմում, երբ նա 3 տարեկան էր: Հիմա նրան բոլորը ճանաչում են իբրև վիշապների տիրուհի՝ հայտնի «Գահերի խաղը» ֆիլմից:

Ջեյմս ՄակԷվը 1995 թ-ին և հիմա
Դեբյուտային «Հարևան սենյակ»-ից մինչ «Իքս մարդիկ» ֆիլմն ավելի շատ փոխվել է դերասանի կարիերան, քան արտաքինը:

Թիլդա Սուիթոն 1986 թ-ին և հիմա
«Էգոմանիա – անհույս կղզի»-ն Սուիթոնի առաջին ֆիլմն էր: Այդ ժամանակից դերասանուհին մեծ հաջողություններ ունի, սակայն նրա արտաքինը բավականին փոխվել է:

Մեթյու ՄակՔոնահի 1993թ-ին և հիմա
 90-ականների սկզբում նկարահանվող «Հաճույքի և շփոթմունքի մեջ» ֆիլմում Մեթյուն ստացավ իր առաջին դերը և հենց այս ֆիլմը նրան ճանաչում բերեց: Երկրոդ հաջողված ֆիլմը մանկական էր, որում դերասնի արտաքինն իսկապես բավականին փոխվել էր:

Ջոզեֆ Գորդըն-Լեվիթթը 1987-ին և հիմա
Դերասանը պետք է դեռ ստեղծագործական երկար ճանապարհ անցնի, սակայն նա ընդամենը 6 տարեկան էր, երբ առաջին անգամ իր գլխավոր դերն էր կերտում «Ընտանեկան կապեր» ֆիլմում: Այժմ նրա չաղլիկ այտերը վերածվել են տղամարդկային արտահայտիչ դիմագծերի:

Քիրա Նայթլին 1995 թ.-ին և հիմա
Անհնար է հավատալ, որ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղ Քիրա Նայթլին այն նույն աղջնակն է, որը նկարահանվել է «Անմեղ սուտ» ֆիլմում, երբ ընդամենը 10 տ էր:

Facebook
Twitter
Telegram
Print
Email