Հայ հայտնիները՝ «Աստղային այբուբեն» նախագծում

Լուսանկարիչ Արամ Վարպետյանը, ոգեշնչվելով ուկրաինական «Աստղային այբուբեն» նախգծից, ստեղծել է այդ նախագծի հայկական տարբերակը։
«Ուսումնասիրելով սոցիոլոգիական տվյալները՝ հասկացա, որ Հայաստանում կան մոտ 5000 լսողական խնդիրներ ունեցողներ, սակայն այդ տվյալները հստակ չեն։ Շատերը հաշվառված չեն, որովհետև ամաչում են իրենց խնդիրները բարձրաձայնել»,- նախգծի ստեղծման մասին ասում է լուսանկարիչը՝ կոչ անելով բոլորին սովորել մատնախոսության այբուբենը, որպեսզի այդպիսի առանձնահատկություն ունեցող մարդիկ ևս ինտեգրվեն հասարակության մեջ։

Նախագծի հեղինակն իր հատուկ շնորհակալությունն է հայտնում ժեստերի լեզվի ուսուցչուհի և թարգմանչուհի Զուբեյդա Մելիքյանին, 
Լուսինե Բաբայանին՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրենին, սուրդոմանկավարժ Մերի Գրիգորյանին, մենեջեր Իրինա Վարդանյանին, դիմահարդար Աննա Աղաջանյանին: Լուսանկարիչը նաև ուրախ է և շնորհակալ հայ հայտնիներին իրենց մասնակցությունն ու աջակցությունը ցուցաբերելու համար: Նախագծին մասնակցել են
Արամեն,Կարինե Բաբաջանյանը,Գարիկ Սարիբեկյանը,Կամո Թովմասյանը, Էմմա Մանուկյանը, Զառա Մարկոսյանը, Էրիկը, Արտաշես Մխիթարյանը, Հովհաննես Ազոյանը, Սրբուկը, Անահիտ Սիմոնյանը, Լուիզա Ղամբարյանը, Անի Խաչիկյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Դիանա Մալենկոն, Հայկոն, Արամ MP3-ը, Լուիզա Ներսիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Արման Մարգարյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սոնա Ռուբենյանը, Սոնա Շահգելդյանը, Լևոն Հովհաննիսյանը, Շողեր Թովմասյանը, Գարիկ Պապոյանը, Սոս Ջանիբեկյանը, Նարինե Պետրոսյանը, Սիլվա Հակոբյանը, Վահե Յավրյանը, Գոռ Սուջյանը, Մարիամ Ադամյանը, Գրիշա Աղախանյանը, Արսեն Գրիգորյանը, Նիկ Էգիբյանը, Դիանա Շատվերյանը, Սոֆի Մխեյանը, Զարուհի Բաբայանը և  Սոֆի Դևոյանը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email