Gucci-ի հայ մոդելը՝ աշխարհի 100 ամենասեքսուալ կանանց ցուցակում

Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը համալրերլ է աշխարհի 100 ամենասեքսուալ կանանց ցուցակը:
Երբ 2019 թ. համացանցում և միջազգային լրատվամիջոցներում տարածվեց արտասովոր արտաքինով 23-ամյա Արմինեի՝ Gucci հանրահայտ բրենդի հավաքածու-2020 ցուցադրության լուսանկարները, հայկական սոց-հարթակը պայթեց տարատեսակ մեկնաբանություններով ու հրապարակումներով:

Դրան հաջորդեց լրատվամիջոցների անդրադարձն ու տարբեր հարթակներում հարցազրույցները, որոնցից շատերը Արմինեն պարզապես մերժում էր:
Չնայած հակասական մեկնաբանություններին, բազմաթիվ օգտատերեր կիսվում էին նրա լուսանկարներով և նշում, որ Արմինեի նման հաջողությունն անսպասելի էր: Համաշխարհային ճանաչում ստացած հայուհին արևմտյան հասարակությանը դուր է եկել իր արտասովոր ու բնական արտաքինով:

Արմինեի աստղը փայլեց այն ժամանակ, երբ նրան նկատեցին Բեռլինի փողոցներից մեկում, ապա աշնանը տեղի ունեցավ այդ հրաշալի իրադարձության քասթինգը:
Արմինեն պատմում է, որ այդ ժամանակ պետք է մեկներ ԱՄՆ, որը չեղարկվեց վիզա չստանալու պատճառով:
«Որպեսզի մի փոքր ցրվեմ և տրամադրությունս բարձրացնեմ, որոշեցի, որ իմ սիրելի խմբերից մեկի համերգին պետք է ներկա գտնվեմ: Քանի որ համերգը Բեռլինում էր, ուղևորվեցի Գերմանիա: Երազում էի այդ համերգին լինել, շատ ոգևորված էի, սպասելիքներով լի էի»,-պատմել է Արմինեն, որը ընկերների հետ էր այդ ուղևորությանը,-«Համերգից հետո քայլում էինք փողոցով,  շատ հոգնած էինք, քանի որ համերգն ուշ էր վերջացել և մենք էլ ջանք չէինք խնայել, որ լիաթոք վայելենք։ Ինձ մոտեցավ մի աղջիկ և խնդրեց լուսանկարել, ասելով, որ նորաձևության սկաուտ է, նոր և տարբերվող դեմքեր է փնտրում և իմ դեմքը նրան շատ է հետաքրքրել և նա ցանկանում է ինձ լուսանկարել»:
Մոդելը համաձայնել է՝ լուսանկարվել, փոխանակվել կոնտակտներով, իսկ երբ արդեն Երևանում էր սկաուտը նամակի միջոցով հարցրել է, թե արդոք հաջորդ օրը կկարողանա մեկնել Gucci-ի ներկայացուցիչների հետ հանդիպման և քանի որ  շատ են ցանկանում Արմինեին տեսնել, հրավիրում են «Cruise» հավաքածուի քասթինգին: Արմինեն, ցավոք, վիզայի հետ կապված խնդրի պատճառով չի կարողացել մեկնել՝ մեկ օր անց այդ աղջիկը նորից գրեց, և ասաց, որ կարող եմ մասնակցել սեպտեմբերին կայանալիք գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությանը:

Արմինեն նշում է, որ Gucci-ի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ բրենդով սկսել է զբաղվել Ալեսանդրո Միկելեն:
«Խենթի պես սիրում էի, բայց պատկերացնել անգամ չէի կարող, որ մի օր երազանքս իրականություն կդառնա»,- ասել էր մոդելը:
Արմինեն հավատում է այն մտքին, որ երբ մի բանը շատ ես ցանկանում, այն կյանքի է կոչվում.
«Մտքովս երբեք չէր կարող անցնել, որ ինձ հետ նման բան տեղի կունենա»:
Բայց արի ու տես, որ երազանքներն իրականանում են և, արդեն 2019 թ. սեպտեմբերի  22-ին Արմինեն առաջին հայ մոդելն էր, որ հայտնվեց Միլանի նորաձևության շաբաթվա համար նախատեսված «Գարուն-ամառ» հավաքածուի ցուցադրությանը: Թեև «սպիտակ հանդերձանքով» մոդելների առաջին խմբում քայլող հայուհու ցուցադրած զգեստները չէին վաճառվելու, միևնույն է դրանք արժանացան հավանության։
Արմինեի այս հաջողությունը ամենևին էլ պատահական չէ. նա նկարիչների ընտանիքում ծնվելով, շրջապատված է եղել նաև արվեստագետ ընկերներով ու բարեկամներով, ապա կայացրել կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը՝ ընդունվելով Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դիզայնի բաժին: Արմինեն, որի հաջողությունները դեռ շարունակվում են, ուսումը շարունակել  է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ապա դարձել Երևանի խոշոր ընկերություններից մեկի գրաֆիկ-դիզայները:

Facebook
Twitter
Telegram
Print
Email