Հավերժական փոփ արքան.հունիսի 25-ը Մայքլ Ջեքսոնի հիշատակի օրն է

Մայքլ Ջեքսոնը մահացավ հունիսի 25-ին 2009 թ. տեղական ժամանակով ժ.21։26 , դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա ուշագնաց եղավ իր վարձակալած տանը։
Սակայն վերհիշենք՝ ինչպես Ջո և Քեթրին Ջեքսոնների հասարակ ընտանիքի 7-րդ երեխան 1 տարեկանից սկսեց երգել և դա իրենց ընտանիքում դարձրեց ավանդույթ  1955 թ., երբ փչացավ նրանց հեռուստացույցը։ 

1960 թվականին Ջոզեֆն սկսեց ազատ ժամանակ երգեցողություն դասավանդել Ջերեմայնին, Տիտոյին և Ջեկիին։
Շուտով նրանց միացան Մարլոնը և Մայքլը։ Ավելի ուշ խմբին միացավ թմբկահար Ջոննի Ջեքսոնը։ 5 տարեկան հասակում ապագա փոփ-արքան ելույթ ունեցավ Գարտետտի նախնական դպրոցում՝ կատարելով «Երաժշտության ձայները» ֆիլմից «Climb Every Mountain» երգի ակապելլա տարբերակը։ Մայքլն այնքան էմոցիոնալ էր երգում, որ նրա մայրն ու ուսուցչուհին հուզվեցին։ Դա փոփ-երգչի առաջին ելույթն էր։ Շուտով նա փոխարինեց Ջերեմայնին որպես խմբի գլխավոր վոկալիստ։ 1965 թ. Ջեքսոն եղբայրները ելույթ ունեցան Գելն այգում տեղի ունեցած նորաձևության ցուցադրման ժամանակ, հենց այստեղ էլ ծագեց խմբի «The Jackson 5» անվանումը , իսկ մինչ այդ նրանք կոչվում էին «Jackson Family և Jackson Brothers»։ 

Ջեքսոնի մասին խոսելիս, ընկերները պնդում են՝ նա այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։
Իսկ սուսումնասիրելով նրա երաժշտական կենսագրությունը, հայտնի է դառնում, որ նա գրանցել է 13 ռեկորդ Գինեսի ռեկորդնորի գրքում, դրանց թվում էր «բոլոր ժամանակների ամենաջողակ երգիչ»։ Ինչպես նաև 15 Գրեմի, 26 American Music Awards, 12 World Music Awards և ավելի քան 780 միլիոն վաճառված ալբոմ։ Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների իր բարեգործությունների համար։ Անչափ հակասական Մայքլ Ջեքսոնը ճանաչվել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի» լավագույն երգիչ։ Ջեքսոնի անունը 2002 թ. գրանցվել է «Songwriters Hall» փառքի սրահում։

«Ես երազկոտ և ստեղծագործ մարդ եմ, Աստված ինձ որոշակի տաղանդներ է տվել: Մարդիկ կարծում են, թե ճանաչում են ինձ, իսկ ես կարծում եմ` նրանք սխալվում են, Ես երբեք չեմ վախեցել բեմ դուրս գալ, ես ինձ այնտեղ ավելի լավ եմ զգում, քան որևէ այլ վայրում»,- մի անգամ իր մասին խոսելիս անկեղծացել է փոփ-արտիստը:
Նրան բազմաթիվ մեղքեր ու վատ երևույթներ վերագրվեցին, քննադատեցին մաշկի գույնը փոխելու համար, սակայն, երբ  50 տարեկանում փառահեղ երգիչը կնքեց իր մահկանացուն, նրա մահը սգում էին ամբողջ աշխարհում:

jackson

Facebook
Twitter
Telegram
Print
Email