ՀՀ թատրոնները երաժշտական մարտահրավեր են նետում իրար

Առաջարկում ենք հերթականությամբ թատրոնից թատրոն ուղարկել Ձեր ազատ ողջույնը: Ողջույնի ձևը ազատ է:  Երևանի Հովհ. Թումանյանի անվ. Պետական Տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասաններն այսպես սկսեցին մի նախաձեռնություն, որը կոչվեց «Երաժշտական ողջույն»: Երիտասարդ դերասանները նկարահանեցին հոլովակ՝ կատարելով Բոբ Մարլիի «Don’t worry, be happy» ստեղծագործության իրենց cover տարբերակը: Ապա մարտահրավեր նետեցին Սոս Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի դերասաններին՝ նշելով, որ ազատ ողջույնի իրենց մարտահրավերը նետեն մյուս թատրոններին:

Կեցցե Հայ թատրոնը և իր ապագան, ասացին համազգայինցիները, ընդունելով գործընկերների մարտահրավերը: Դերասանները նկարահանեցին հոլովակ թատրոնի նոր շենքի շինհրապարակից:

Այսպես Համազգային թատրոնն իր ողջույնն ուղարկեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին՝ առաջարկելով շարունակել չելենջը: 

Աբելյանցիներն, իհարկե ընդունելով մարտահրավերը, հետաքրքիր մեկնաբանությամբ կատարեցին «Քամին զանա» սիրված երգը՝ իրենց «Երաժշտական ողջույնը» հղելով Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին:
Այս նախաձեռնության նպատակն է հիշեցնել, որ թատերարվեստի բոլոր ներկայացուցիչները մեկ ընտանիք են և նրանք ամուր, հզոր են միասին:

Facebook
Twitter
Telegram
Print
Email