«Հրե օղակ» արևի խավարումը՝ Քարահունջում

Այսօր՝ հունիսի 21-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան 05:04, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ աստղագիտական ամռան սկիզբն է համարվում: Այսօր ամառային արևադարձի օր է. դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը: Երկրի պտտման առանցքը թեքված է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23°26′), ինչն էլ պայմանավորում է տարվա եղանակների փոփոխությունը:
Այսօր Երկիր մոլորակի որոշ հատվածներում տեղի է ունենալու «Հրե օղակ» արևի խավարումը:

Արևի օղակաձև խավարում երևույթը հանդիպում է այն ժամանակ, երբ Լուսինն իր ուղեծրով գտնվում է Երկրից ամենահեռու կետում՝ անցնելով Երկրի և Արեգակի միջև։
Այդպես Լուսինը մասամբ ծածկում է այն՝ թողնելով եզրերը բաց ու ստեղծելով լուսավոր օղակ իր շուրջ։

Չինաստանում, Կենտրոնական Աֆրիկայում, Կոնգոյում, Եթովպիայում, Հնդկաստանում և Պակիստանում հնարավոր կլինի տեսնել ամբողջական խավարումը։ Արևի խավարումը մասնակի տեսանելի կլինի նաև Հարավային և Արևելյան Եվրոպայում, Ավստրալիայի հյուսիսում։

Հայաստանում արևի խավարումը տեսանելի չէ, դա է պատճառը, որ կազմակերպվել է«Արևադարձ 2020` Քարահունջում» առցանց միջոցառումը, երբ առաջին անգամ տեղի է ունենալու ամառային Արևադարձի ուղիղ հեռարձակում Քարահունջ աստղադիտարանից։

Facebook
Twitter
Telegram
Print
Email