Կյանքից հեռացել է Մայր Թատրոնի դերասան Գևորգ Դոդոզյանը

Երեկ առավոտյան 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Գևորգ Դոդոզյանը: Ցավալի լուրն անմիջապես տարածվեց սոցիալական ցանցերում, ապա հաստատվեց նաև Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պաշտոնական հայտարարությամբ:
Ինչպես հայտնում են հարազտները ՝ դերասանը մահացել է հիվանդանոցում՝բրոնխիալ ասթմայի սրացման պատճառով, որի դեմ տարիներ շարունակ պայքարում էր: 
Դերասանը հանրությանը առավել հայտնի էր իր մանրապատումներով: Չկա 90-ականների սերնդի որևէ ներկայացուցիչ, որը չհիշի «Գևոյի հումորները» և արխիվում չունենա նրա մանրապատումների տեսաերիզներից:
Դոդոզը, ինչպես նրան դիմում էին գործընկերները, վերջին տարիներին խաղում էր Մայր թատրոնում. րան կհիշեն՝ «Հարսնացու հյուսիսից» ներկայացմամբ:

Այժմ  համացանցում դերասանի գործընկերները, ընկերներն ու հարազատները, և պարզապես նրան ճանաչող մարդիկ կիսվում են ցավակցական նամակներով և հիշողություններով, որն ունեցել են դերասանի հետ:
Մայր թատրոնից հայտնում են, որ Գևորգ Դոդոզյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունիսի 27-ին, ժ.18:00-ին, իսկ վերջին հրաժեշտը՝ հունիսի 28-ին՝ ժ. 13:00-ին «Հավերժություն» սգո սրահում (Հասցե՝ Բագրատունյաց 44/2):

Facebook
Twitter
Telegram
Print
Email