Մաշա Մնջոյանը ավստրալական «Ձայնը»-ի կիսաեզրափակչում է

«Հայաստանի Ձայնը» նախագծի առաջին հաղթող Մաշա Մնջոյանը շարունակում է պայքարը ավստրալական «Ձայնը» նախագծի շրջանակներում: Վերջին՝ հանրահայտ երգչուհի Թինա Արենայի «Chains»-ի  փայլուն կատարումը Մաշային բերեց նախածի կիսաեզրափակիչ փուլ: Իսկ եզրափակիչ փուլը կկայանա արդեն այսօր:  Մաշայի այս նախագծում անցած ճանապարհի մասին հրապարակվել է կարճ հոլովակ, որի ժամանակ Մաշան խոսել է իր էմոցիաների, սպասումների մասին և ոչ միայն:

Ի դեպ, նախորդ փուլում հայ երգչուհին առիթն օգտագործել էր մայրենի լեզվով երգելու համար, որը նույնպես հիացրել էր նախագծի ժյուրիին, երկրպագուներին և, հատկապես, հայ հանդիսատեսին:
Ամեն ինչ սկսվեց մեկ ամիս առաջ, երբ առաջին անգամ Մաշան «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի«կույր լսումների» ժամանակ ցնցեց ժյուրիին և հանդիսատեսին:

«Մենամարտի» փուլը, կարծես թե, դառնում էր հայ երգչուհու համար վերջինը, երբ  նա երաժշտական ռինգ դուրս եկավ երգչուհի Էլլա Մոներիի հետ՝ կատարելով  լեգենդար«Respect» երգը։ Չնայած հանդիսատեսն ու ժյուրին բավականին երկար հոտնկայս ծափահարեցին աղջիկներին, սակայն Էլլայի և Մաշայի մարզիչը՝ մենթոր Քելի Ռոուլենդը, դժվար ընտրության առաջ հայտնվեց. նա ընտրեց Էլլային։ Բայց «Ձայնի» մյուս աստղային մարզիչը՝ հայտնի երգիչ Բոյ Ջորջը, «փրկեց» Մաշային և հաջորդ փուլ անցնելու հնարավորություն տվեց նրան։

Մաշայի շնորհակալան խոսքն, իհարկե, չուշացավ:
«Ես կիսաեզրափակչում եմ, չգիտեմ՝ ինչ ասել»,- գրել էր Մաշան, ապա  երախտագիտություն հայտնել Ջորջին իրեն լավագույն ութնյակի մեջ տեսնելու համար,-«շնորհակալ եմ ինձ հավատալու համար, դու տաղանդավոր ես,  սիրում եմ քեզ»:

Facebook
Twitter
Telegram
Print
Email