«Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի 2013 թ. հաղթող Մաշա Մնջոյանն օրերս է վերադարձել Ավստրալիայից, որտեղ մասնակցել է ավստրալական «The Voice» նախագծի կույր լսումներին, սակայն վիզայի հետ կապված խնդիրների պատճառով երգչուհին չի կարողացել շարունակել պայքարը նախագծում:
Ելույթի շրջանակում Մաշան կատարել է «All By Myself» երգը, որը երգչուհուն հաջողություն է բերել:
«The Voice of Armenia» -ի առաջին հաղթող Մաշա Մնջոյանի կատարումը հիացրել է նախագծի ժյուրիի ողջ կազմին:
Իսկ երգչուհու Ավստրալիա մեկնելու բուն նպատակն իհարկե մրցույթի մասնակցությունը չէր. Ավստրալիայում անցկացրած երեք ամիսների ընթացքում նա հասցրել է երկու մեծ մենահամերգ ունենալ Սիդնեյում և կենդանի նվագակցությամբ հանդես գալ աշխարհում հայտնի ակումբներում՝ ոչ միայն հայերի, այլև օտարերկրացիների համար:
