Անգլիայում բացվել են ակումբները, թանգարաններն ու կինոթատրոնները

Հուլիսի 4-ից Անգլիայում վերաբացվել են մի շարք ժամանցավայրեր՝ փաբեր, ռեստորաններ, կինոթատրոններ, թանգարաններ, ինչպես նաև՝ վարսավիրանոցները:
«Եթե վիրուսի տարածումը կրկին դուրս գա վերահսկողությունից, կառավարությունն անհապաղ կրկին սահմանափակումներ կկիրառի»,- պաշտոնական ուղերձում նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ հորդորելով քաղաքացիներին չմոռանալ կանխարգելիչ միջոցների մասին։

Հուլիսի 4-ից Բրիտանիայում թույլատրվլ են նաև ամուսնության գրանցումները. հյուրերի քանակը չպետք է գերազանցի 30-ը։ Որոշակի սահմանափակումներ կան, սակայն, հանդիսավոր ճաշկերույթների համար:

Ուելսում, Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Միացյալ Թագավորության որոշ հատվածներում, սակայն, կարանտինային սահամանափակումները դեռ կպահպանվեն։
Ի դեպ, միջազգային մամուլում տարածված տեղեկատվության, որի մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանության քաղաքային վարչությունը՝ հուլիսի 3-ին Լոնդոնում 7 ոստիկան վիրավորվել է չարտոնված համերգի ժամանակ բազմությանը ցրելիս, երբ հավաքվածները աղյուսներ և այլ իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Միացյալ Թագավորությունում նոր տիպի կորոնավիրուսային վարակի ավելի քան 285 հազար դեպք է գրանցվել,  մահացել` ավելի քան 44 հազար մարդ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email