Մեկնարկել է Yerevan Jazz Fest 2022 միջազգային փառատոնը

Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկեց «Yerevan Jazz Fest 2022» միջազգային փառատոնը։ Փառատոնը բացվեց Գրեմմի մրցանակակիր Ջուդիթ Հիլի մենահամերգով։ Երգչուհին առաջին անգամ է Հայաստանում:

Նա նշել է, որ իր համար խորհրդանշական է «Արամ Խաչատրան» համերգասրահում ելույթ ունենալը, քանի որ հաճախ երեկոներն անցկացնում է հայ կոմպոզիտորի գործերի հնչյունների ներքո:
Նախքան սպասված համերգային երեկոն,հայտնի ջազ երգչուհին այցելել է ARARAT թանգարան։
 Նա նշել է, որ վարպետությունը քո ստեղծագործությամբ լիովին տարված լինելն է… այնպես, որ այն ամբողջությամբ դառնում է քո մի մասնիկը։ Դա այլևս այն չէ, ինչի մասին մտածում ես, այլ քո էության մի մասը, քո շարունակությունը:
«Գրեմի» մրցանակի դափնեկիր Ջուդիթ Հիլլը համերգի ավարտից հետո մեկնել է Երևանից՝ հույս հայտնելով կրկին լինել Հայաստանում ավելի երկար ժամանակով:

Facebook
Twitter
Telegram
Print
Email