Հաշվի առնելով Հայաստանում հաստատված արտակարգ դրության ռեժիմն ու հանրային կյանքի, գործունեությունների սահմանափակումները, որի նպատակն է խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը, չեղարկվում կամ հետաձգվում են բազմաթիվ հանրային, սպորտային, մշակութային և այլ կարևոր միջոցառումներ:
Մէկ կադր 18-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը, որի հայտագրման փուլն արդեն ավարտվել է, տեղի կունենա սեպտեմբերի 4-ից 11-ը:
ՄԷԿ ԿԱԴՐ կֆմփ-ն աջակցում է Հայաստանում անկախ, հեղինակային կինոարտադրության զարգացմանը: Փառատոնում նկարահանման տեխնիկայի, կրիչի սահմանափակումներ չկան: Ֆիլմերը կարող են նկարահանվել հնարավոր բոլոր միջոցներով` բջջային հեռախոսից մինչև ժամանակակից թվային տեխնիկա, կինոժապավեն:
Փառատոնի մրցույթային անվանակարգերն են. «Մէկ կադր – մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի»: Ներկայացվում են հատուկ ծրագրեր:
ՄԷԿ ԿԱԴՐ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը բաց կինոհարթակ է: Հիմնադրվել է 2003 թվականին: Հիմնադիր և նախագահ` Գագիկ Ղազարէ: Խորհրդանիշը Հայաստանի Գեղամա լեռներում գտնված 5000ամյա ժայռապատկերից վերակերտված բրոնզաձույլ արձանիկն է:
