Ապրիլի 7-ին, ժամը՝ 19։00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում միասին դիտում ենք «Մորգանի խնամին» մյուզիքլը՝ 2 գործողությամբ:
☝️ Հարգելի՛ հանդիսատես, հիմք ընդունելով առկա համաճարակային իրավիճակը, հայտնում ենք, որ ներկայացումներից առաջ դահլիճը ախտահանվելու է, հանդիսականների միջև պահպանվելու է ֆիզիկական հեռավորություն, հանդիսատեսը թատրոնի շենքում պարտավոր է կրել դիմակ:
👉 Տոմսերի արժեքը՝ 1000/ 2000/ 3000դր
Տոմսեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել թատրոնի տոմսարկղ՝ 010 580101 հեռախոսահամարով, կամ պատվիրել Tomsarkgh.am կայքից: