Վերելք Կամար լեռ
Էկոտուր տուրիստական գործակալությունը ակտիվ հանգստի սիրահարներին հրավիրում է կիրակի՝ դեկտեմբերի 13-ին, այցելել Արագածոտնի մարզ, բաձրանալու Կամար լեռը, որը Փամբակի լեռնաշղթայի բարձր լեռնագագաթներից է /2738մ/։
Արշավը սկսելու ենք Սիփան գյուղից։ Հարաբերական բարձրությունը 650 մ:
Հանդիպում ենք Իսահակյանի արձանի մոտ՝ ժամը 07։30-ին:
Մասնակցության համար անհրաժեշտ են՝
հարմարավետ կոշիկներ,փոխնորդ կոշիկներ
հարմարավետ հագուստ,փոխնորդ հագուստ
ուսապարկ
անձրևապաշտպան հագուստ
արևապաշտպան քսուկ
գլխարկ,տաք գլխարկ
դեղատուփ
արևային ակնոց
լապտեր
մեկ օրվա համար սնունդ և ջուր(1-1,5լ)
Մասնակցության արժեքը 5000 դրամ(գինը ներառում է տրանսպորտի, ուղեկցորդի ծառայություներ)։
Մասնակցությունը հաստատել մինչև ուրբաթ օրը՝ 11.12․2020 -ը,12:00, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարներով` 043 878670՝ Անի Գուլանյան և 099,095,093 231825 Տիգրան Աբգարյան, կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/ecotour.am/?ref=aymt_homepage_panel
Մասնակցության վճարը հավաքում ենք նախապես՝ մինչև գրանցման վերջնաժամկետը: Կարող եք հրաժարվել արշավից մեկ օր առաջ, մինչև 12:00, ավելի ուշ հրաժարվողներից գանձվում է արշավի մասնակցության գումարն ամբողջապես:
Մեզ հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը https://goo.gl/forms/3cgBgIh2A26bbS3C2
Հանդիպում ենք Իսահակյանի Արձանի դիմացի մայթում՝ 07։30-ին։
Հարգանքներով` Էկոտուր տուրիստական գործակալություն
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ecotour.am/
Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/1407200529365503/about/