մշակութային

Մարիաննա Գևորգյանը՝ «World Folk Vision» փառատոնի հաղթող

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանն, ով այս տարի Հայաստանը ներկայացնում էր World Folk Vision global cultural initiative միջազգային փառատոնին, հաղթել է այդ մրցույթը: Քանոնահարուհին, հասնելով մրցույթի կիսաեզրափակիչ փուլ, հանրության քվեարկության և համաշխարհային ժուրիի գնահատման արդյունքում  արժանացել է նման հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակին: Մարիաննան մրցույթին ներկայացրել էր ազգային նվագարան քանոնը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը: Ընտրությունը տևել է մեկ […]

Մարիաննա Գևորգյանը՝ «World Folk Vision» փառատոնի հաղթող Read More »

5 ֆիլմ Գ. Նովենցի մասնակցությամբ. այսօր նրա տարեդարձն է

Դժվար է պատկերացնել հին հայկական ֆիլմ առանց Գալյա Նովենցի: Նա կինոյում ընկալվեց Ֆրուզիկ Մկրտչյանի հետ իբրև միասնություն: Սակայն Նովենցը ավելի վաղ էր եկել կինո՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ»-ում՝ էպիզոդիկ, քրդուհու կերպարով: Իսկ այդ ֆիլմին հաջորդեց 25 հրաշալի ֆիլմերի ցանկը՝ «Մենք ենք, մեր սարերը», «Այստեղ, խաչմերուկում», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ո՞ւր էիր, մա´րդ աստծո», «Հին

5 ֆիլմ Գ. Նովենցի մասնակցությամբ. այսօր նրա տարեդարձն է Read More »

Մայր թատրոնը հանդես կգա մի շարք առցանց նախագծերով

Ելնելով երկրում տիրող համավարակի պայմաններից՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն անցել է աշխատանքային նոր պայմանների։ Ապրիլ-մայիս ամիսներին թատրոնի ներկայացումները հեռարձակվեցին ֆեյսբուքյան էջով, «Դասարան+Դասական» կրթական ծրագրի հերթական փուլը կազմակերպվեց առցանց տարբերակով։ Ամռան ամիսներին ևս թատրոնը ակտիվ կլինի և կներկայանա նոր յուրատիպ ծրագրերով՝ կրկին վիրտուալ հարթակում։Կորոնավիրուսային համավարակի տարածումը Հայաստանում ստիպեց թատրոններին վերափոխել ծրագրերը։ Ապրիլ-մայիս ամիսներին Գաբրիել

Մայր թատրոնը հանդես կգա մի շարք առցանց նախագծերով Read More »

Կյանքից հեռացել է Մայր Թատրոնի դերասան Գևորգ Դոդոզյանը

Երեկ առավոտյան 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Գևորգ Դոդոզյանը: Ցավալի լուրն անմիջապես տարածվեց սոցիալական ցանցերում, ապա հաստատվեց նաև Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պաշտոնական հայտարարությամբ:Ինչպես հայտնում են հարազտները ՝ դերասանը մահացել է հիվանդանոցում՝բրոնխիալ ասթմայի սրացման պատճառով, որի դեմ տարիներ շարունակ պայքարում էր: Դերասանը հանրությանը առավել հայտնի էր իր մանրապատումներով: Չկա 90-ականների սերնդի

Կյանքից հեռացել է Մայր Թատրոնի դերասան Գևորգ Դոդոզյանը Read More »

Արտաշատի դրամատիկական թատրոնը վերսկսել է աշխատանքները

Հունիսի սկզբից Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմը վերսկսել է ստեղծագործական աշխատանքները`փորձերը, խիստ կերպով պահպանելով հակահամաճարակային կանոնները։ Այս մասին տեղեկանում ենք թատրոնի պաշտոնական կայք-էջից: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ համապատասխան թույլատվության դեպքում առաջիկայում նախատեսվում է բացօթյա բեմահարթակից հանդիսատեսին ներկայացնել Համո Սահյանի «Կգամ» պոեզիան: Պոեզիայի ժանրը այս անգամ հատուկ է ընտրվել, որպեսզի

Արտաշատի դրամատիկական թատրոնը վերսկսել է աշխատանքները Read More »

«Լինե´լ․ սա խնդիր չէ». «Հայ ֆեստ» փառատոնը կլինի բացօթյա

“To BE! That’s not a question!” («Լինե´լ․ սա խնդիր չէ»). «ՀԱՅ ՖԵՍՏ» 18-րդ միջազգային թատերական փառատոնի այս տարվա կարգախոսն է: Այդ մասին հաղորդում են փառատոնի պաշտոնական էջից: Փաատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի, այս օրերին, հաճախ են հարցնում փառատոնի չեղարկման, հետաձգման մասին՝ կապված կորոնավիրուսի հետ, ինչին ի պատասխան, փառատոնի նախագահն արձագանքում է․ «Լինե´լ. սա խնդիր չէ»։ Նրա

«Լինե´լ․ սա խնդիր չէ». «Հայ ֆեստ» փառատոնը կլինի բացօթյա Read More »

Համերգ բույսերի համար՝ Բարսելոնայի օպերային թատրոնում

Արտակարգ դրության մեղմացումից հետո հունիսի 22-ին Բարսելոնայի «Liceu» օպերային թատրոնում կայացել է առաջին համերգը՝ սենյակային բույսերի համար։ Այս յուրահատուկ քայլով նախաձեռնության հեղինակները ցույց են տալիս բնության կապը արվեստի, մշակույթի հետ և այդպիսով ընդգծում նաև դրա կարևորությունը մեր կյանքում։ Ի նշան երախտագիտության` համերգից հետո օպերային թատրոնի տնօրինությունը բույսերը նվիրելու է բուժաշխատողներին՝ համավարակի ամիսներին քրտնաջան աշխատելու համար։

Համերգ բույսերի համար՝ Բարսելոնայի օպերային թատրոնում Read More »

GAIFF Pro-ն կմասնակցի Կաննի կինոփառատոնի կինոշուկային

Կաննի կինոշուկան, որը կինոաշխարհի ամենակարևոր իրադարձություններից է, մեկտեղում է կինոոլորտի ամենատարբեր ներկայացուցիչների՝ պրոդյուսերների, դիստրիբյուտորների, գնորդների, ծրագրերի ղեկավարների և այլոց, առաջարկում համագործակցության եզրեր, բիզնես հնարավորություններ: Այս տարվա կինոշուկային Հայաստանից կմասնակցի ութ ներկայացուցիչ, այդ թվում՝ երկու մասնակից կլինի GAIFF Pro հարթակից՝ The International Emerging Film Talent Association-ի հետ համագործակցությամբ՝ GAIFF Pro-ի ղեկավար Մելիք Կարապետյանը և ծրագրի համակարգող

GAIFF Pro-ն կմասնակցի Կաննի կինոփառատոնի կինոշուկային Read More »

Նոր բեմ, նոր կազմ.Դրամատիկականը վերազիննվում է

Արտակարգ դրության այս ժամանակահատվածում Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, ըստ պարետի կողմից սահմանված կանոնների՝ սահմանափակ կազմով և պահպանելով դերասանների միջև սոցիալական հեռավորությունը, կիրառելով կորոնավիրուսից անհատական պաշտպանության միջոցներ, շարունակում է իր աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է թատրոնի փոխտնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Մխիթարյանը՝ այս օրերին թատրոնում լսումներ են: «Թատրոնը թույլատրելի ժամանակահատվածից հերթականությամբ, իհարկե, սկսել է իր

Նոր բեմ, նոր կազմ.Դրամատիկականը վերազիննվում է Read More »

«Կրիր դիմակ, փրկիր կյանքեր». ֆլեշմոբ Վանաձորի դրամատիկցիներից

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը օրերս իրականացրեց “Կրիր դիմակ, փրկիր կյանքեր” ֆլեշմոբը։ Հատկանշական է, որ դիմակների վրա պատկերված էր թատրոնի լոգոն։ Աբելյանցիները բոլորին հորդորում են դիմակ դնել և հետևել ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոններին, որպեսզի միասնական կամքով և հետևողականորեն կարողանանք հաղթահարել աշխարհը պատուհասած չարիքը։

«Կրիր դիմակ, փրկիր կյանքեր». ֆլեշմոբ Վանաձորի դրամատիկցիներից Read More »