Իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին մասնակցել է Paris Match ամսագրի համար նոր ֆոտոշարքի նկարահանումներին: Լուսանկարները դերասանուհին հրապարակել է սոցիալական ցանցի իր անձական էջերում:

Ֆոտոշարքն իրականացվել է ամսագրի նոր շապիկի համար, որտեղ դերասանուհին կրում է Cartier ապրանքաիշի զարդեր և La Perla թանկարժեք բրենդի բոդի և Dior-ի այդքան թրենդային սպիտակ վերնաշապիկը:

Բելուչիի շատ կանացի և նուրբ կերպարի հեղինակը այս նկարահանումների ժամանակ եղել է ոճաբան Բարբարա Բաումելը, իսկ վարսահանրդարը՝ Ջոն Նոլլեթը: Դիմահարդարումն իրականացրել է Յոլանդա Քեդրոն:

